Տեղի է ունեցել «Քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերի, խափանման միջոց կիրառելու կարգի, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի» վերաբերյալ ուղեցույցի շնորհանդեսը

Լուրեր

10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել «Քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերի, խափանման միջոց կիրառելու կարգի, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի»  վերաբերյալ ուղեցույցի շնորհանդեսը:

Այս մասին տարածված հաղորդագրության մեջ ասված է.

«Ուղեցույցը կազմվել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի նախաձեռնությամբ և հեղինակությամբ: Համահեղինակներն են ՀՀ  նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը  և  Քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Անուշ Գասպարյանը:

Ուղեցույցի շնորհանդեսին Քննչական կոմիտեի ղեկավար կազմի հետ ներկա են գտնվել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և փաստաբան Արայիկ Ղազարյանը:

Ելույթով նախ հանդես է եկել Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ նշելով, որ  ուղեցույցը կազմվել է իր նախաձեռնությամբ. «Քննչական կոմիտեի ղեկավարությունն ուշադրության կենտրոնում է պահել և պահում անձին ձերբակալելու, անազատության մեջ պահելու հետ կապված խափանման միջոցի՝ կալանավորման կիրառման գործընթացը, քննարկվել և քննարկվում են ՄԻԵԴ-ի, ինչպես նաև՝ ՀՀ դատարանների արտահայտած դիրքորոշումները և այդ կապակցությամբ պարբերաբար կատարվում են ուսումնասիրություններ:  Ես իմ նախաձեռնությամբ դիմեցի ՀՀ  նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ նախկին  ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանին՝ ներկայացվելիք  ուղեցույցի  մշակման գործընթացին իր աջակցությունը ևս ցուցաբերելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա նշված պաշտոնը զբաղեցրել է դեռևս 2004 թվականից, ունի հարուստ փորձ ու նշված տարիներին առնչվել և կարգավորել է քննարկվող խնդիրները ՀՀ-ում և ՄԻԵԴ-ում»,- ասաց Գրիգորյանը:

Ուղեցույցի համահեղինակներից Գևորգ Կոստանյանն էլ իր ելույթում նախ շնորհակալություն հայտնեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին՝ ուղեցույցը պատրաստելու նախաձեռնությամբ հանդես գալու համար:

«Անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ, մեր խորին համոզմամբ, երկրում սոցիալական արդարության և արդարադատության ամրապնդման հիմնական ձևը քրեական արդարադատության երաշխիքների պատշաճ պահպանումն է: Իսկ բոլորիդ համար գաղտնիք չէ, որ քրեական արդարադատության մեջ առավել կարևորը անձի ազատության և անձեռնմխելիության երաշխավորումն է: Եվ դրա համար մենք հիմնականում կենտրոնացանք հենց անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքների երաշխավորման վրա, այսինքն՝ ձերբակալման և կալանավորման օրինաչափության հարցերին»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման վարչության  գլխավոր մասնագետ Անուշ Գասպարյանն իր ելույթում հակիրճ ներկայացրեց ուղեցույցի բովանդակությունը՝ ընդգծելով, որ ուղեցույցում ընդգրկվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի համատեքստում խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումների, Հայաստանի  Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռների սեղմագրերը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2007-2017 թվականների ընթացքում կայացրած բոլոր ըստ էության որոշումների սեղմագրերը, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-138-րդ հոդվածներով ամրագրված խափանման միջոց կիրառելու հիմքերին, խափանման միջոց կիրառելու կարգին, կալանավորմանը և կալանքի տակ պահելու ժամկետին:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև հյուրերը՝ ընդգծելով ուղեցույցի անհրաժեշտությունը՝ միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին՝ նման նախաձեռնություն ցուցաբերելու և այն իրագործելուն ուղղված ջանքերի համար»: