Թուրքիան ու Ռուսաստանը քայլեր են մշակում առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու համար

Լուրեր

09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
Բոլորը

2019-ի հուլիսին Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում տեղի ունենալիք «INNOPROM» արդյունաբերական ցուցահանդեսին Թուրքիան մասնակցելու է որպես գործընկեր երկիր. փոխանցում է ermenihaber-ը:

Ըստ թուրքական «Takvim» լրատվական կայքի՝ սա ևս մեկ քայլ է 2 երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը 100 մլրդ ԱՄՆ դոլարի հասցնելու ծրագիրն իրագործելու շրջանակներում: 2018-ին Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 25.7 մլրդ դոլար:

Աղբյուրը տեղեկացնում է, որ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի նախագահությամբ ապրիլի 8-ին տեղի ունենալիք Ռուսաստան-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը նախապատրաստելու համար նիստից 4 օր առաջ Ռուսաստան է մեկնել Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը: Փեքջանը հանդիպումներ է ունենալու Ռուսաստանի Էներգետիկայի նախարար ու ռուս-թուրքական տնտեսական խառը հանձնաժողովի համանախագահ Ալեքսանդր Նովակի և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինի հետ: Հանդիպմանը բացի հուլիսին Եկատերինբուրգում Թուրքիայի մասնակցությունից, քննարկվելու են նաև Թուրքիայում կազմակերպվելիք ու ռուս-թուրքական տնտեսական խառը հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները:

Նշվում է, որ Թուրքիան ու Ռուսաստանը  արտաքին առևտրի գործողությունների համատեղ պլան են նախապատրաստելու, որի շրջանակներում 2 երկրները նախատեսում միասին մուտք գործել 3-րդ երկրների շուկաներ: