Ունիվերսիադա. Անդրանիկ Կարապետյանը դարձավ փոխչեմպիոն
Թայվանի Թայփեյ քաղաքում շարունակվում է 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերը:
Ծանրամարտի 85 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 364 կգ արդյունքով դարձավ փոխչեմպիոն: Առաջին տեղը զբաղեցրած ղազախ մարզիկին Կարապետյանը երկամարտում զիջել է մեկ կգ-ով:
Հայ ծարորդը նաեւ փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ գլխավերեւում պահելով 170 կգ: Հրումում Կարապետյանը երկրորդն էր 194 կգ արդյունքով: