Թրամփը կարող է փակել Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանը

Լուրեր

09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Միացյալ Նահանգներ հարավային սահմանով մուտք գործող ներգաղթյալների թիվը գրեթե կրկնապատկվել է նախորդ տարվա համեմատ: Նրանց մեծ մասը Կենտրոնական Ամերիկայից է. գրում է VOA-ն:

«Մեքսիկան կարող է կանգնեցնել այս հենց սեփական սահմաններին», -նախագահ Թրամփը խոստանում է գործել, – «Հենց հիմա Գվատեմալայից երկու մեծ քարավան է գալիս Մեքսիկայի տարածքով: Մեքսիկան, որը կարող է նրանց կանգնեցնել, չի ցանկանում դա անել, ու եթե չկանգնեցնեն, մենք կփակենք սահմանը: Ես խաղեր չեմ խաղում»:

Թրամփի առաջարկը բացառիկ չէ. 1985-ին նապագահ Ռոնալդ Ռեյգանն էր փակել Մեքսիկայի հետ սահմանը, երբ Մեքսիկայում առեւանգել էին թմրանյութերի վաճառքի դեմ պայքարող ամերիկացի ոստիկաններին: Սահմանի փակումը լուրջ վնաս կհասցնի 500 միլիարդ դոլարի հասնող երկկողմ առեւտրին: Մեքսիկայի արտգործնախարար Մարսելո Էբրարդը պատասխանելով նախագահ Թրամփին Թվիթերում գրել էր, որ Մեքսիկան սպառնալիքների չի պատասխանում, սակայն, ներգաղթի հարցերին լուրջ է վերաբերում:

Դեմոկրատական կուսակցությունը նախագահ Թրամփի խոսքերին քննադատաբար է արձագանքել:

«Մենք անվտանգ ենք հենց այն պատճառով, որ ներգաղթյալների պետություն ենք: Մենք սովորել ենք չվախենալ սեփական տարբերություններից այլ հարգել դրանք», – նշել է Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուի հավակնորդ Բեթո Օ՛Ռուրկեն:

Սպիտակ տունն ասում է, որ ստեղծված իրավիճակում նախագահ Թրամփն այլընտրանք կարող է չունենալ: Դեմոկրատական մեծամասնությունը հրաժարվում է սահմանային անվտանգության համար անհրաժեշտ ֆինանսավորում հատկացնել, ուստի, այս իրավիճակում նախագահն անում է այն, ինչ անհրաժեշտ է, ABC հեռուստաընկերությանն ասել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մուլվանին: Դոնալդ Թրամփը նշել է նաեւ, որ նախատեսում է դադարեցնել ամերիկյան օգնությունը Սալվադորին, Գվատեմալային եւ Հոնդուրասին: