Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթն ավարտվեց, հաղթողի անունը հայտնի է
Հասարակություն
02.04.2019 | 11:51Այսօր Արարատի մարզպետարանում տեղի ունեցավ Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթը: Պաշտոնի հավակնորդները երկուսն էին՝ բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Համբարձումյանը և Տարոն Գասպարյանը։
Factor.am-ի տեղեկություններով՝ րոպեներ առաջ Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթն ավարտվել է և տնօրեն է նշանակվել Հայկ Համբարձումյանը։
Հավելենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Համբարձումյանը եղել է մարզպետ Գարիկ Սարգսյանի նախընտրելի թեկնածուն, իսկ Տարոն Գասպարյանը համարվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախընտրելի թեկնածուն։
Աղավնի Սուքիասյան