Ինչպիսի՞ գյուղացիական տնտեսություններ ենք ցանկանում ունենալ, ո՞րն է մեր երազանքը. նախարար

Լուրեր

02.07.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 2-ի դրությամբ
02.07.2026 | 09:45
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը
02.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.07.2026 | 09:06
ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը մասնակցել է «Հայաստանի գյուղատնտեսական ապագան» մեծ կոնֆերանս 3-ը 1-ում» միջոցառմանը, հանդես եկել ելույթով։ Նախարարը շփվել է գործարարների, ֆերմերների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին, նաև լսել նրանց տեսլականը Հայաստանի գյուղատնտեսական ապագայի վերաբերյալ։

 

«Բարեփոխումներ իրականացնելուց առաջ մենք մեզ մի կարևոր հարց տվեցինք՝ ի՞նչ ենք ուզում տեսնել 10 տարի հետո, ինչպիսի՞ գյուղացիական տնտեսություններ ենք ցանկանում ունենալ, ո՞րն է մեր ուղենիշը, ո՞րն է մեր երազանքը։ Շատերը հակադարձում են՝ արդյոք միայն երազանքը բավարար է։ Իհարկե երազանքը բավարար չէ, սակայն առանց երազանքի մենք հաստատ չենք հասնի մեր նպատակին, որն է՝ ունենալ երջանիկ ֆերմեր։ Հաջորդ հարցը՝ ո՞վ է այսօրվա ֆերմերը, ինչպիսի՞ն ենք նրան ցանկանում տեսնել։ Ցավոք, երբ ասում ենք հայ ֆերմեր, պատկերացնում ենք հոգսաշատ գյուղացի և հնամաշ տեխնիկա, սակայն իրականության մեջ այսօր արդեն ունենք երիտասարդ,  ուժեղ, մասնագիտացված ֆերմերներ և հենց այսպիսի ֆերմերներն են եղել մեր տեսլականում, երբ ուրվագծում էինք գյուղատնտեսության 10-ամյա բարեփոխումները»,- իր ելույթում մասնավորապես նշել է Գեղամ Գևորգյանը։

 

Նա առանձնացրել է քննարկման երեք թեմա՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, պետական օժանդակության ծրագրեր, ռազմավարական փոփոխություններ՝ ներկայացնելով դրանց շուրջ նախարարության կողմից իրականացվելիք աշխատանքները։ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ նախարարության կառուցվածքում այսօր ամենամեծ բացթողումներից է ինֆորմացիոն վերլուծական բլոկը։ Սրա նպատակն է հավաքագրել գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ տեղեկատվությունը, այդ թվում` շուկաների վերաբերյալ վերլուծությունը և նրանց հանրամատչելի կերպով ներկայացնել այդ ամենը։ Հաջորդը ռեգիստրացիոն համակարգի ներդրումն է, քանի որ առանց հավաստի, անվիճարկելի վիճակագրության հնարավոր չէ ճիշտ քաղաքականություն մշակել։ Նա  մասնավորապես մատնանշել է ֆերմերների ռեգիստրը, սուբսիդիաների ռեեստրը և այլն:

 

Այնուհետև Գեղամ Գևորգյանը ներկայացրել է պետական օժանդակության ծրագրերը, որոնք նպատակաուղղված են մասնավորապես ինտենսիվ այգեգործության, ոռոգման արդիական համակարգերի, կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը, գյուղտեխնիկայի և ագրոպարենային սարքավորումների ձեռքբերմանը, տավարաբուծության զարգացմանը, այդ թվում՝ «խելացի» անասնաշենքերի կառուցմանն օժանդակությանը, սերմնաբուծության զարգացմանը, մատչելի գյուղվարկերի տրամադրմանը։

 

Ռազմավարական փոփոխություններ բաժնում Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալը շեշտել է ագրարային կրթության հզորացումը, հողային ռեֆորմների իրականացումը, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների իրականացումը՝ չմշակվող հողատարածքները վարձակալությամբ հանձնելու պահանջի սահմանման միջոցով։ Առանձնահատուկ կարևորվել է  նաև գյուղատնտեսությունում ռիսկերի մեղմումը՝ ապահովագրական համակարգի ներդրման, հիվանդությունների դեմ պայքարի, բնական աղետների վնասների կանխարգելման միջոցով։ Անդրադարձ է կատարվել նաև մեծածախ, մանրածախ շուկաների և բորսաների ձևավորման և զարգացման, լոգիստիկ կենտրոնների ստեղծման հարցերին։

 

Կոնֆերանսի ընթացքում Հայաստանում պրակտիկ գյուղատնտեսությամբ զբաղվող գործարարներն ու մասնագետները կիսվեցին գյուղատնտեսական բիզնես կառուցելու իրենց փորձով: Միջոցառման շրջանակներում կազմակերպվել է նաև աշխատանքի տոնավաճառ և ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Հայաստանում հաջողության հասած մի շարք ընկերություններ։