Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ, անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող խնդիրներին
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
«Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող ընթացիկ հարցեր, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող խնդիրներին»,- ասված է հաղորդագրությունում: