Որոշ օլիգարխներ նոր Հայաստանում որքա՞ն գումար են վճարում՝ պատասխանատվությունից խուսափելու համար․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝  նախորդ իշխանության շրջանում որոշ օլիգարխներ, որոնք նոր Հայաստանում շարունակում են իրենց գործունեությունը, որքա՞ն գումար են վճարում՝ իրենց նկատմամբ որոշակի պատասխանատվության միջոցներ չկիրառելու համար և արդյոք սահմանափակվում են միանվագ վճարումով։

«Բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ նոր Հայաստանում անարգել շարունակում են իրենց աշխատանքը: Նրանցից ոմանք ինչ-որ գումարներ են նվիրաբերել պետությանը: Հետաքրքիր է՝ որքա՞ն գումարով է վերջանում նրանց պատասխանատվությունը: Կարո՞ղ ենք արձանագրել, որ միայն գումարների վերադարձը բավարար է, որ այդ շրջանակի ներկայացուցիչներին պատասխանատվությունից ազատված համարենք»,- ասաց  Բաբաջանյանը:

Հարցին ի պատասխան վարչապետն ասաց․ «Սահմանը օրենքն է, իսկ այդ օրենքները ընդունում եք դուք՝ Ազգային ժողովը, և այն օրենքները, որոնք կընդունվեն առաջիկայում, այդ կապակցությամբ դրանք էլ կդառնան սահմանը։ Օրինակ՝ անցումային արդարադատության սահմանը գծելու եք դուք՝ պատգամավորներդ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան