Պենտագոնը 1 մլրդ դոլար է տրամադրել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար

Լուրեր

09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը թույլատրել է 1 մլրդ դոլար հատկացնել՝ ԱՄՆ-ի հարավային սահմանին պատի՝ շուրջ 91 կմ երկարությամբ հատվածի կառուցման համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պենտագոնի մամուլի ծառայությունը:

«Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը ԱՄՆ բանակի ինժեներական զորքերի հրամանատարին թույլատրել է սկսել 1 մլրդ դոլար արժողությամբ ծրագրի պլանավորումն ու իրականացումը՝ ներքին անվտանության նախարարությանն ու մաքսային և սահմանային ծառայություններին աջակցելու համար»,- ասված է փաստաթղթում:

Գումարն օգտագործվելու է Արիզոնա նահանգի Յումա և Թեխաս նահանգի Էլ Պասո քաղաքների շրջանում 57 մղոն (շուրջ 91 կմ) երկարությամբ սահմանային պատի կառուցման համար:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 15-ին երկրի հարավային սահմանին արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին հռչակագիր էր ստորագրել: Մինչ այդ էլ, Թրամփն ու հանրապետական կոնգրեսականները ձգտում էին բյուջեից ավելի քան 5.7 մլրդ դոլար ստանալ՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար: Այս հարցով վիճաբանությունների պատճառով 2018 թվականի դեկտեմբերի 22-ից դաշնային կառավարությունը ռեկորդային՝ 35 օր շարունակ դադարեցրել էր աշխատանքը: