ԱՄՆ-ն Գոլանի բարձունքներն իսրայելական է ճանաչել. Թրամփի որոշումն արդեն քննադատության է արժանացել

Լուրեր

18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ներկայությամբ փաստաթուղթ է ստորագրել՝ Գոլանի բարձունքներն իսրայելական ճանաչելով: Այս մասին հաղորդում է RT-ն:

«Իսրայելը երբեք ձեզանից ավելի լավ ընկեր չի ունեցել»,- Թրամփին ասել է Նեթանյահուն՝ փաստաթղթի ստորագրման օրը պատմական որակելով:

Սաուդյան Արաբիան դատապարտել է Դոնալդ Թրամփի այս որոշումը: «Թագավորությունը դատապարտում է սիրիական բռնազավթված Գոլանի բարձունքներն իսրայելական ճանաչելու՝ ԱՄՆ վարչակազմի հայտարարությունը»,- ասված է հայտարարությունում: Նշվում է նաև, որ այս որոշումը «ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքների սկզբունքների կոպիտ խախտում է» և «բացասական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացի, տարածաշրջանի անվտանգության և կայունության վրա»:

Հիշեցնենք, որ Գոլանի բարձունքներն իսրայելական ճանաչելու մասին Թրամփը հայտարարել էր մարտի 21-ին, ինչին ի պատասխան՝ ԵՄ հիշեցրել էր, որ դրանք Իսրայելի մաս չի ճանաչում: Ֆրանսիայի ԱԳՆ-ն էլ ընդգծել էր, որ Թրամփի նախաձեռնությունը հակասում է միջազգայինի իրավունքի նորմերին:

Նշենք, որ 1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքներն Իսրայելը գրավել է 1967 թվականին, Վեցօրյա պատերազմի ընթացքում: 1981-ին Իսրայելի խորհրդարանը «Գոլանի բարձունքների մասին» օրենք է ընդունել, որը միակողմամի կարգով այդ տարածքն իսրայելական է ճանաչում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, սակայն, 497 բանաձևով բռնակցումն անօրինական է ճանաչել, իսկ Դամասկոսը շարունակում է Գոլանի բարձունքներն իր տարածքը համարել: