Միգրանտների ևս մեկ խոշոր քարավան Մեքսիկայի տարածքով ԱՄՆ է ուղևորվում. ոստիկանների հետ միջադեպ է գրանցվել

Լուրեր

09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
Բոլորը

Կենտրոնական Ամերիկայի երկրներից միգրանտների ևս մեկ խոշոր քարավան Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ է ուղևորվում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Noticias 24-ը:

Միգրանտների խմբում, ընդհանուր առմամբ, շուրջ 1.200 մարդ կա: Նրանք մոտ երկու ամիս անցկացրել են մեքսիկական սահմանային Տապաչուլա քաղաքում՝ ամերիկյան սահման ուղևորվելու համար: Որոշ տվյալներով՝ քարավանում նաև Կուբայի քաղաքացիներ կան:

Միաժամանակ, Մեքսիկայում արդեն ավելի քան միգրանտ է ձերբակալվել: Մեքսիկական ոստիկանությունը Տամաուլիպաս նահանգի Ռեյնոսա սահմանամերձ քաղաքում միգրանտներով լի մի քանի բեռնատար է կանգնեցրել: Երբ նրանց իջեցրել են մեքենաներից, անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ:

Փոխհրաձգության արդյունքում հարձակվողներից մեկը սպանվել է: Դեպքի վայրում Գվատեմալայից 51, Հոնդուրասից՝ 47 և Սալվադորից 9 միգրանտ է ձերբակալվել:

Վերջին անգամ մեծ թվով միգրանտներ Հոնդուրասից ԱՄՆ են ուղևորվել հունվարին: Այն ժամանակ քարավանում շուրջ 400 մարդ կար:

Կենտրոնական Ամերիկայի երկրների բնակիչները սկսել են Մեքսիկայի տարածքով ԱՄՆ-ի սահման շարժվել անցյալ տարվա աշնանից: Արդյունքում ԱՄՆ-ի հետ սահմանին, տարբեր տվյալներով, 6-9 հազար մարդ է կուտակվել: Միացյալ Նահանգներն այնտեղ հազարավոր զինծառայողների են ուղարկել՝ անվտանգության ապահովման համար: