Քաղաքապետարանը բնակելի շենքի դիմացի հողատարածքը վաճառել է ընդամենը 504 հազար դրամով

Լուրեր

12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
Բոլորը

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 34 հասցեի բնակիչների փոխանցմամբ՝ քաղաքապետարանի աշխատակիցներն օգոստոսի 14-ին իրենց շենքի հարակից տարածքից հեռացրել են «Ավելի բարեկարգ Երևան» գրառմամբ պաստառները՝ ընդհատելով շինարարական հրապարակի կազմակերպման աշխատանքները:

Հիշեցնենք՝ ուղիղ մեկ շաբաթ առաջ Factor.am-ը գրել էր, որ Չեխովի 34 հասցեի բնակիչները բողոքի ակցիա  են անցկացրել՝ իրենց զայրույթը հայտնելով շենքի անմիջապես դիմացը մեկնարկած շինարարության  նախապատրաստական աշխատանքների առնչությամբ:

Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգտին քվեարկած բնակիչները, որոնք, ի դեպ, ափսոսանք էին հայտնում Տարոն Մարգարյանին ընտրելու համար, մտահոգված էին այդ տարածքում շինարարության հնարավոր մեկնարկով, պնդում էին՝  եթե այնտեղ որևէ շինություն կառուցվի, ապա կխոչընդոտվի իրենց ազատ ելումուտը շենք, երեխաները կզրկվեն բակում խաղալու հնարավորությունից և այլն:

Ուշագրավն այն է, որ կառուցապատողը չէր իրազեկել բնակիչներին կառուցապատման մասին, բացի այդ՝  տարածքում չկար շինթույլտվության մասին որևէ ցուցանակ, որը կմատնանշեր, թե տարածքում ինչ է կառուցվելու: 

Մեր հրապարակումից  հետո քաղաքապետարանի աշխատակիցները բնակիչներին առանց որևէ պարզաբանում ներկայացելու տարածքից հեռացրել են տեղադրված պաստառները:

 

Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ պարզելու համար, թե ո՞ւմ է պատկանում այդ տարածքը, արդյոք կառուցապատողն ունի համապատասխան շինթույլտվություն, ի՞նչ է նախատեսված կառուցել, ինչո՞ւ կառուցապատողը որևէ ցուցանակ չէր տեղադրել տարածքում, ե՞րբ է քաղաքապետարանն այդ տարածքը վաճառել ու ի՞նչ գնով:

Պարզեցինք, որ Չեխովի փողոցի հ.32/2 հասցեի 24քմ մակերեսով հողամասն օտարվել է 27.08.2013 թվականին, հողամասի օտարման արժեքն է 504.000 ՀՀ դրամ:

Սեփականության իրավունքով այն աճուրդով ձեռք է բերել քաղաքացի Կարեն Պողոսյանը: Այժմ այն որպես Պողոսյանի իրավահաջորդ` սեփականության իրավունքով  պատկանում է քաղաքացի Գագիկ Շաքարյանին:

Բացի այդ,  քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից տեղեկացրել են, որ 06.11.2013թ. Երևանի քաղաքապետարանը կառուցապատող Կարեն Պողոսյանին տվել է շինարարության թույլտվություն, իսկ 18.07.2017 թվականին այն երկարացվել է և այս անգամ արդեն որպես կառուցապատողի իրավահաջորդ` Գագիկ Շաքարյանն է ստացել շինարարության թույլտվություն, որով սահմանվել է 14 ամիս ժամկետ:

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից նաև նշում են, որ հողամասի սեփականատիրոջ կողմից նախաձեռնված շինարարական հրապարակի կազմակերպման աշխատանքները` նախատեսված կառուցապատումն իրականացնելու համար, ընդհատվել են՝ հաշվի առնելով Չեխովի փողոցի հ.34 հասցեի բնակելի շենքի բնակիչների անհամաձայնությունները: Քաղաքապետարանից հայտնում են, որ առաջարկվել է կառուցապատողին չիրականացնել շինարարական աշխատանքներ և առկա տարաձայնությունները լրացուցիչ քննարկել  շահագրգիռ կողմի հետ:

Չեխովի 34 հասցեի բնակիչները Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին, որ իրենք այս մեկ շաբաթվա ընթացքում կառուցապատողի կողմից որևէ առաջարկ չեն ստացել՝ հարցի շուրջ քննարկում ունենալու հետ կապված, ավելին՝ ասացին, որ իրենց համար դեռևս անհայտ են կառուցապատողի ինքնությունն ու մտադրությունները:

Երևանի ավագանու ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, ում  հետ բնակիչներն այս հարցով հանդիպումներ են ունեցել, տարօրինակ է համարում այն, որ Երևանի քաղաքապետարանի կողմից առկա է շինարարության թույլտվություն:

«Տարածքում, որտեղ նախատեսված էր շինարարությունը, զգալիորեն սահմանափակվում էր մուտքը դեպի բակ, և ցանկացած արտակարգ իրավիճակի դեպքում խնդիրներ էին առաջանալու: Օրինակ, եթե հրդեհ լինի, ապա դեպի բակ հրշեջ մեքենաների համար մուտքը սահմանափակվելու է: Ինձ համար զարմանալի է ոչ միայն այն, որ տարածքը սեփականաշնորհվել է, այլ նաև այն, որ կա շինթույլտվություն»,- ընդգծեց «Ելք» խմբակցության անդամը, որը ևս այս հարցով դիմել է քաղաքապետարան՝ նպաստելով, որ շինարարական աշխատանքներն ընդհատվեն:

 

Շողիկ Գալստյան