Լոռիում կաթարտադրողները խոստանում են բողոքի ակցիաներ անել, մարզպետը հակադարձում է՝ դրանով ինձ չեք վախեցնի․ ինչո՞ւ է կաթի մթերման գինը նվազել

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Անասնապահությամբ զբաղվող Ջոն Կիրակոսյանը Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի բնակիչ է: Մոտ 50 անասուն ունեցող կաթնաջուրցին ցավով է բարձրաձայնում, որ թեեւ նպատակ ուներ ավելացնել անասնագլխաքանակը, սակայն այնպես է ստացվել, որ առաջիկայում հնարավոր է ընդհանրապես չզբաղվի անասնապահությամբ:

Պատճառն այն է, որ այսօրվանից կաթ մթերողները նախկին 130 դրամի փոխարեն կաթն արտադրողներից ընդունում են արդեն 120 դրամով. «Կաթի էժանագին փոշին ներմուծվում է, որի մեջ կոկոսի ու պալմայի յուղ է ավելացվում ու վաճառվում: Բայց խանութներում իր բարձրության վրա է այդ կաթնամթերքը: Արդյունքում իջնում է անարատ կաթի ու կաթնամթերքի գինը: Անցած տարի այս շրջանում մինչեւ 170 դրամով մենք կաթ ենք հանձել: Ամռանը՝ կաթի պիկ շրջանում, երբ որ քանակը շատ էր, գինն իջավ 130 դրամ: Իսկ հիմա կաթի պահանջարկ կա, բայց արդեն 120 դրամ դարձրեցին»:

Ուրասար համայնքի բնակիչ Ստեփան Ամիրխանյանն էլ ծանոթ բարեկամների միջոցով վարկ է վերցրել, դրել անասնապահության մեջ`հույս ունենալով, որ գործն իրեն կարդարացնի և ոչ միայն վարկը կկարողանա փակել, այլեւ շահույթ կունենա:

Այնինչ այլ իրականության է բախվել. «Մտավախություն կա, որ անասնագլխաքանակը կաթի էժանացման պատճառով մեկին մեկ անկում կգրանցի: Մեզ՝ կաթ արտադրողներիս, ձեռք չի տալիս, իսկ մթերողներին ձեռնտու է: Ես անձամբ վարկ չեմ վերցրել, սեւ ցուցակ եմ ընկած, բայց իմ մոտ մարդկանց խնդրել եմ՝ վարկ են վերցրել ինձ համար: Այդ գումարը դրել եմ անասնապահության մեջ: Մի տուկը իմ վրա նստել է 600 դրամ, բայց հիմա էդ խոտը, որ ես ծախեմ՝ 500 դրամ է, արդեն 100 դրամ կորցրեցի մեջը: Եթե չծախեմ ու կաթը էժան հանձնեմ, այդ մարդկանց վարկն ու պարտքը չեմ կարողանա տալ: Մյուս կողմից էլ, մենք արոտավայր եք զբաղեցրել, պետք է այդ տարածքի փողը տանք: Հասկանում ենք, որ պետք է վճարենք, բայց որտեղի՞ց»:

Ստեղծված իրավիճակն անհանգստացնում է նաեւ մարզի Արմանիս գյուղի բնակիչ Նորայր Հունանյանին: Ասում է՝ ոչ ոք պարզաբանում չի տալիս, իրենք էլ անորոշության մեջ մնալ չեն ցանկանում. «Պատճառն ի՞նչ է, որ գինն իջացրեցին: 120 դրամ դարձավ, բայց ասում են, որ մինչեւ 100 դրամ հասնելու է: Թե՞ մթերողների հարկն է բարձրացել, թե ի՞նչ է եղել, որ գինն իջացնում են, չգիտենք: Ստեփանավանում կաթի մթերման գործարան չունենք: Տաշիրում ենք հանձնում, մեքենան գալիս- հավաքում է ու տանում: Բոլորի մոտ գինն իջել է արդեն: Իսկ օրինակ Շիրակի մարզում համայքներ կան, որ  ներկա պահին 150-160 դրամով են մթերում»:

Այսօր կաթ արտադրողներն իրենց խնդիրը բարձրաձայնեցին Լոռու մարզպետի մոտ: Ասում են, եթե խնդիրը լուծում չստանա, գուցե այլ քայլերի դիմեն. «Որպես մեր հայրենիքը սիրող ու հարգող մարդիկ, որոշեցինք մեր բողոքն այս կերպ ներկայացնենք եւ ձեզ դիմենք: Թող չկոչվի հակահեղափոխական շարժում, բայց  մեծ շարժում կսկսվի, եթե այս հարցը չլուծվի…Եթե մենք հիմա առաջարկենք արգելել կաթի փոշի ներմուծել, գիտենք, որ խնդիրների հետ է կապված: Բայց կառաջարկեինք, որ գոնե այդ նյութերով հարստացնելու համար սանկցիաներ կիրառվեն, որ կաթնամթերքի վրա գրվի, որ սա անարատ կաթից պատրաստված մթերք չէ: Այս մթերքներն այսօր մրցակցում են էկոլոգիապես մաքուր մթերքների հետ»,- ասաց Ջոն Կիրակոսյանը:

«Որ դուք ասում եք ակցիաներ կամ նման բաներ, դուք ինձ դրանով չեք վախացնում: Դա ձեր իրավունքն է, կարող եք գնալ ճանապարհ փակել եւ այլն: Որպես քաղաքացի դուք եք կրում ձեր արարքների պատասխանատվությունը: Դուք եք որոշում, թե ինչ անեք, դա իմ անձի հետ, որպես մարզպետ, մի կապեք, դուք՝ որպես ՀՀ քաղաքացի, ազատ եք ձեր բողոքի ակցիաներում։ Ինձ թվում է՝ այստեղ հավաքվել ենք, որ խնդիրները լուծենք, ոչ թե մեկս մյուսին ասենք, որ եթե մեր հարցը չլուծվի, մենք կգնանք ճանապարհ կփակենք,- բնակչի դժգոհությանն ի պատասխան արձագանքեց  Լոռու մարզպետ  Անդրեյ Ղուկասյանը:

Մարզի ղեկավարն ասաց, որ խնդիրը նոր չէ, վստահեցնելով, որ առաջիկայում կհանդիպի պատասխանատուների հետ, իսկ արդյունքների մասին կտեղեկացնի մինչեւ 10 օրվա ընթացքում. «Հանդիպում կլինի կաթ մթերողների հետ: Իրենց մոտեցումները կփորձենք հասկանալ, թե այս տարվա հետ կապված ի՞նչ պլաններ ունեն: Կզրուցեմ գյուղատնտեսության նախարարի ու սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ: Մի խոսքով,  մի քանի հանդիպումներ ու զրույցներ կունենանք, պարզելու համար, թե այս տարի ի՞նչ է սպասվում կաթի գնի հետ կապված: 10 օրվա ընթացքում մենք այս մարդկանց արդյունքների մասին կտեղեկացնենք»,- եզրափակեց մարզպետը:

Տաթեւիկ Ղազարյան