Սերբիայում հակակառավարական ցույցերը բախումներով են ուղեկցվել. ոստիկաններ են տուժել

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Սերբիայում նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները վերածվել են իրավապահների հետ բախումների: Բելգրադում ցույցերի ընթացքում ոստիկաններ են տուժել: Ակցիայի մասնակիցները քարեր և շշեր են նետել իրավապահների ուղղությամբ, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

Ցուցարարները նաև փորձել են ոստիկանական բաժանմունք ներխուժել՝ անկարգությունների ժամանակ ձերբակալվածներին ազատելու համար: Նրանք սպառնացել են անժամկետ ակցիաներ անցկացնել, եթե իրենց կողմնակիցներին ազատ չարձակեն:

Հակակառավարական ակցիայի մասնակիցներն ավելի վաղ ներխուժել են նաև պետական հեռուստատեսության շենք և ուղիղ եթեր պահանջել: Նախագահ Վուչիչը հայտարարել է, որ անկարգությունների մասնակիցները պատժվելու են:

Սերբիայի ոստիկանության ղեկավար Վլադիմիր Ռեբիչն էլ հաղորդել է 18 ձերբակալվածի մասին: Նրանցից 9-ը, ըստ Ռեբիչի, հասարակական կարգ են խախտել, իսկ 8-ը՝ հանցագործություն կատարել: Ընդ որում, 7 մարդ արդեն վարչական պատասխանատվության է ենթարկվել: