Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը աշխատանքային այցով Լիբանանում է

Լուրեր

09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից տեղեկացնում են, որ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 16-18-ը աշխատանքային այցով գտնվում է Լիբանանի Հանրապետությունում։ Պետական նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը։

«Մարտի 16-ին պետնախարար Գ․ Մարտիրոսյանը հանդիպել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանին և դեսպանության աշխատակիցներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև «ԱՐԻ» հիմնադրամի ներդրումային ծրագրերի գծով ներկայացուցիչ Բենիամին Բչաքչյանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ԱՀ մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը։ Այնուհետև ներկաներին են միացել նաև ավանդական կուսակցությունների՝ Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ), Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) և Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՀԴ) Լիբանանի ղեկավար մարմինների ներկայացուցիչները։ Սույն ընդլայնված կազմի առաջ Գ․ Մարտիրոսյանը ներկայացրել է Արցախում վերջերս տեղի ունեցած սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացումները։ Մասնակիցները քննարկել են Արցախի զարգացման գործում սփյուռքի ներգրավվածության, ինչպես նաև այդ նպատակով համագործակցության զանազան հնարավորություններին առնչվող ամենատարբեր հարցեր։

 

Հաջորդիվ պետնախարարը հանդիպել է Լիբանանի օգնության խաչ, Հայ մարմնակրթական ընդհանուր միություն (ՀՄԸՄ), Համազգային մշակութային միություն նպաստամատույց և հասարակական կազմակերպությունների Լիբանանի և կենտրոնական վարչությունների, ինչպես նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ներկայացուցիչների հետ։ Ըստ կազմակերպությունների ոլորտային հետաքրքրությունների ու զբաղմունքների քննարկվել է Արցախում հասարակական, քաղաքացիական և մարզամշակութային ոլորտներում վերջին զարգացումները և սփյուռքի ներգրավման կարևորությունն ու հնարավորությունները։ Գ․ Մարտիրոսյանը բարձր է գնահատել Լիբանանում գործող ավանդական կուսակցությունների և կազմակերպությունների հայրենանվեր աշխատանքը, Հայրենիքին և հայությանը սատարելու պատրաստակամ հանձնառությունը։

 

Նույն օրը՝ մարտի 16-ին, պետական նախարարը հանդիպել է նաև «Արցախ ռութս ինվեսթմենթ – ԱՐԻ» («Artsakh Roots Investment – ARI») ներդրումային հիմնադրամի ղեկավար կազմին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պետական նախարարի լիբանանյան այցի հիմնական նպատակներից մեկը կազմող օրակարգային հարցի՝ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում («Արիավան» թաղամաս) բնակարանաշինության ծրագրի շարունակման և Քարվաճառ քաղաքում համանման ծրագրի մեկնարկի շուրջ բանակցություններն ու համապատասխան համաձայնագրերի կնքումն ավարտին հասցնելու քայլերը։ Կողմերը երկուստեք կարևորել են Արցախի Հանրապետության կառավարության և «ԱՐԻ»-ի համագործակցությունը։

 

Մարտի 17-ին Բեյրութում կազմակերպվել է Գ․ Մարտիրոսյանի մամուլի ասուլիսը, որին ներկա են եղել լիբանանահայ լրատվամիջոցները, այդ թվում՝ «OTV» լիբանանյան եռալեզու հեռուստաընկերության հայկական լրատվաբաժինը, «Վանա ձայն» և «Ռադիո Սևան» ռադիոկայանները, «Արարատ», «Զարթոնք», «Ազդակ» թերթերի խմբագիրները։ Պետնախարարը ներկայացրել է այցի նպատակը, լրագրողների համար պարզաբանել արցախյան կյանքում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները, որից հետո՝ պատասխանել լրագրողների հարցերին։

 

Մամուլի ասուլիսից հետո Գ․ Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Զահլե քաղաք։ Այստեղ պետնախարարն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմին պատկանող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցի, զրուցել տեղի հոգևոր հոր հետ։ Այնուհետև Զահլեում Գ․ Մարտիրոսյանն այցելել է «Գարդենիա գրեն դոր» («Gardenia Grain D’or») գյուղատնտեսական արտադրության ընկերությանը պատկանող գործարան, որտեղ հանդիպել է ընկերության հիմնադիր գործարար Նիկոլյա Ժորժ աբու Ֆեյսալի հետ, վերջինիս ուղեկցությամբ ծանոթացել գործարանի աշխատանքին և արտադրական հնարավորություններին։ Պետնախարար Գ․ Մարտիրոսյանը Ն․ Ֆեյսալի հետ քննարկել է Արցախի շրջաններում ներդրումների հնարավորությունը և դրանց հեռանկարայնությունը։ Ն․ Ֆեյսալն իր հերթին ներկայացրել է ՀՀ-ում իր ընկերության կողմից արդեն իսկ իրականացված ներդրումներն ու ապագա համանման ծրագրերը։

 

Օրվա ավարտին Ն․ Ֆեյսալի կողմից Արցախի Հանրապետության պետական նախարարի պատվին տրվել է ճաշ»,- ասված է հաղորդագրությունում: