Վալերի Պերմյակովի գործով տուժողների՝ Ավետիսյանների իրավահաջորդները կդիմեն ՄԻԵԴ

Լուրեր

12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող, Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեղադրանքով ՀՀ-ում պատիժը կրող Վալերի Պերմյակովի արտահանձման որոշումից հետո Ավետիսյանների իրավահաջորդները կդիմեն ՄԻԵԴ։ Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդներից՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը վստահ է, որ ՄԻԵԴ-ը բավարարելու է իրենց դիմումը։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը․ «Միանշանակ է, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեր նշած փաստական հանգամանքների հիման վրա ճանաչելու է Հայաստանի Հանրապետությանը պատասխանատու իր քաղաքացիների կյանքի իրավունքի պաշտպանության հարցում ոչ պատշաճ ջանքեր գործադրելու համար, որովհետև պետությունը պոզիտիվ պարտականություն ունի իր սպանված քաղաքացիների մահվան փաստով արդյունավետ քննություն անցկացնելու և մեղավորներին բացահայտելու հարցում»։

Սաքունցի համոզմամբ՝ մեղավոր պետք է  ճանաչվի նաև ՌԴ-ն, որի ռազմաբազայի զինծառայողի կողմից էլ «ՀՀ քաղաքացիների կյանքի իրավունքը խախտվել է»։

«Ռուսական կողմը խախտել է այդ իրավունքը, հայկական կողմն էլ այդ խախտման փաստով պատշաճ քննություն չի իրականացրել։ Ավելին՝ ինձ համար հարցեր կան Ավետիսյանների ընտանիքի մյուս անդամների իրավահաջորդների ներկայացուցիչների պահվածքի հետ կապված»,- ասաց նա։

Թեմայի վերաբերյալ Արթուր Սաքունցի հետ հարցազրույցը՝ առաջիկայում։