«Լսումների հասարակական պահանջարկ չկա»․ պատգամավորները Արցախի խնդրով լսումներ հրավիրելու ՀՀԿ պահանջի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո Ադրբեջանի արտգործնախարարության արձագանքը, որ եթե Հայաստանն իր անվտանգության խորհրդի նիստն անցկացնում է Ղարաբաղում, ուրեմն կարիք չկա, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, շարունակում է մնալ քաղաքական օրակարգում։ Երեկ Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասել է, որ ճիշտ կլինի Ազգային Ժողովը նախաձեռնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլին վերաբերող խորհրդարանական լսումներ։ «Ինչ-որ փուլում կարող է կարիք զգացվի նման լսումների»,-ասում է ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը. «Այս փուլում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նախաձեռնել է հանդիպում ԱԳ նախարարի հետ։ Միգուցե էդ հանդիպումից հետո կարիք լինի լսումների։ Միգուցե չլինի»։

Այս փուլում պարոն Մարուքյանը ավելի կարեւորում է միջազգային հանրության հետ աշխատանքը, որին պետք է հասկացնել, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության Արցախի խնդրում արդյունքների հասնել հնարավոր չէ։

«Մենք չենք կարող որոշումներ կայացնել մի կողմի վերաբերյալ, որը ոչ լիազորել է, ոչ էլ մասնակցում է տվյալ բանակցություններին»,-ասում է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը մտահոգություններ տեսնում է Արցախի հարցի հետ կապված։ Եվ նրա ու խմբակցության մտահոգությունները կապված են հայկական կողմի կեցվածքի հետ։

«Բոլորս էլ հասկանում էինք մեզ համար ակնհայտ էր, թե որոնք են Մադրիդյան սկզբունքները եւ առաջին անգամ համանախագահները դրեցին հայտարարության մեջ եւ ասեցին՝ սա է բանակցության օրակարգ։ Հիմա մենք ուզում ենք հասկանալ՝ Հայաստանի իշխանությունների համար բանակցությունների այդ օրակարգը ընդունելի՞ է, թե ոչ»,-հարցնում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Նա նկատում է, որ համանախագահներն առաջին անգամ են հստակ հայտարարում, թե ինչ օրակարգով են պատկերացնում բանակցությունները։ Սակայն երեկ Արցախի արտգործնախարարը հայտարարել է, որ համանախագահների մոտեցումները հնացած են, դրանք պետք է փոխվեն։ Նաիրա Զոհրաբյանը համաձայն է․ «Արցախը պետք է դառնա բանակցային կողմ եւ ամենակարեւորը առանց Արցախի ժողովրդի որեւէ որոշում չի կարող լինել լեգիտիմ։ Բայց ես կարծում եմ, որ համանախագահների տեքստում կար հստակ մեսիջ, որ ֆորմատի փոփոխություն եւ նախապայման անընդունելի է»։

Հովհաննես Իգիթյանը նույնպես կիսում է Արցախի արտգործնախարարի հայտարարությունը՝ նախկինում մերժված բանակցային սկզբունքները պետք է հեռացվեն սեղանից։

«Իրավիճակ է փոխվել ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհում մոտեցումներն են փոխվել, այս ընթացքում մի քանի էթնիկական եւ քաղաքական կոնֆլիկտները ստացել են այս կամ այն լուծում եւ մենք պետք է սկսենք այդ աշխարհի նոր ժամանակակից մոտեցումները»,-համոզված է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը։

Նա հիշեցնում է, որ բանակցությունների ձեւաչափի հետ կապված հայ հասարակությունում երկրորդ կարծիք չկա՝ ոչ Հայաստանի իշխանությունը պետք է համոզի ղարաբաղցիներին դառնալ բանակցությունների կողմ, ոչ թել ղարաբաղցիների՝ Հայաստանի իշխանությանը․ «Արցախը ոչ միայն պետք է լինի, այլեւ արդեն կա եւ եղել է Մինսկի խմբի կողմից հիմնավորված եւ իրավաբանորեն շարունակում է մնալ բանակցային կողմ»։

Ի դեպ, անդրադառնալով Արցախի հարցով խորհրդարանական լսումներ հրավիրելու Հանրապետականի առաջարկին, պարոն Իգիթյանը նկատեց, որ նման հասարակական պահանջ չկա, հիմա իրենք ներքին լսարանին որեւէ բան հասկացնելու կարիք չունեն, ամեն ինչ պիտի բացատրվի արտաքին լսարանին։