Կիջեցվի՞ նոր ԸՕ-ում անցողիկ շեմը․ պատգամավորները նոր ԸՕ փոփոխությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
03.09.2026 | 19:29
Մենք նոր իրավիճակում ենք հայտնվել և փայփայում ենք, որ խաղաղությունը շարունակական լինի. ՀՀ նախագահը՝ Չեխիայի նախագահին
03.09.2026 | 19:14
ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերի փակումը «գերմանա-ռուսական մշակութային կապերի դարաշրջանի ավարտն է»․ Գյոթեի ինստիտուտի նախագահ
03.09.2026 | 19:00
Փաշինյանն օպորտունիստ է․ այսօր ԵՄ-ին հաճո քաղաքականություն է վարում, վաղն իրավիճակ փոխվի՝ կդառնա պրոռուսական․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորհրդարանական ուժերից ոչ մեկը դեռևս չի սկսել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ աշխատանքները, որոնք խորհրդարանի ամբիոնից երեկ առաջարկեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն առաջինը կզբաղվեր ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելով:

«Էն, ինչ հիմա ունենք, ավելի շուտ միջանձնային պրոբլեմներ է առաջացնում, լինում են դեպքեր, այսինքն, եթե լինի մեծամասնական ընտրակարգը, ճիշտ կլինի էնպես բանաձևել, որի արդյունքում շահի ընտրողը, ընտրակարգը»,- առաջարկում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը։

Փոխարենը նա մատով չի դիպչի կուսակցությունների անցողիկ շեմին։ 5 տոկոսն, ըստ նրա, կուսակցությունների համար նորմալ է, ինչպես նաև 7 տոկոսը՝ դաշինքների համար․ «Իմ կարծիքով ավելի շատ ձայներ ստացած կուսակցությունները պիտի մտնեն ԱԺ։ Նրանց մանդատն էդ իմաստով ավելի ուժեղ կլինի»։

Պատգամավորը դեռևս մտածում է «կայուն մեծամասնությունը» պահպանելու մասին, թեպետ այնտեղ էլ տեսնում է ընդունելի դրույթներ:

«Կայուն մեծամասնության գաղափարը հետևյալն է, որ կառավարություն-խորհրդարան հակասություններ չլինեն կամ էնպիսի պրոբլեմներ չառաջանան, որտեղ կարող է ճգնաժամ լինել, բայց էլի քննարկելու հարց է»,- ասում է պարոն Սիմիդյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, որը նախորդ խորհրդարանի վերջին գումարման նստաշրջանում չընդունված օրենսգրքի հեղինակներից էր, կտրուկ դեմ է կայուն մեծամասնությունը պահպանելուն, դա պետք է հանվի, որովհետև հակաժողովրդավարական է։

«Եվ երբ սահմանվում է, որ ուժերից մեկը այս կամ այն ճանապարհով, այնդուհանդերձ, պետք է ունենա մեծամասնություն, անգամ եթե հանրության մեծամասնությունն այդ ուժին չի սատարում, սա կներեք անհեթեթություն է»,- վստահեցնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նա նաև համաձայն չէ, որ ընտրական շեմի գործող տոկոսները պահպանվեն, առնվազն մեկ տոկոսով պետք է իջեցվեն անցողիկ շեմի տոկոսները։ Նույն կարծիքին է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանը․ «Մենք մտադիր ենք, որ փոշիացած ձայները հաշվի առնելով մի ընտրակարգ ընտրենք՝ ձայները չփոշիանան։ Եթե մենք շեմի իջեցման գնանք, ձայների փոշիացման խնդիրը ավելի կմեղմենք»։

Պարոն Բագրատյանը մտադիր է նաև առաջարկել փոխել զինվորականների քվեարկության կարգը, նրանք նույնպես շարքային քաղաքացու նման պետք է կողմնակի ազդեցությունների չենթարկվեն քաղաքական կամք արտահայտելիս։

«Առաջարկում ենք, որպեսզի սպաները զինվորների հետ չքվեարկեն նույն տեղամասում՝ դրանով իսկ ազդեցության նվազեցման խնդիր լուծելով, որպեսզի զինվորն ազատ զգա և բնական ենք համարում, որ սպայի ներկայությամբ զինվորները փորձում են հասկանալ սպայի մտադրությունը նույնիսկ եթե իրեն ոչինչ չի ասվում»,- նկատում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը։

«Ինչքան շուտ սկսվեն քննարկումները, այնքան ավելի լավ կուսակցությունների համար»,- ասում է ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը․ «Փորձը ցույց է տալիս, որ եթե կա քաղաքական կամք կազմակերպելու արդար ընտրություններ, ցանկացած համակարգով խորհրդարանն ի վերջո ներկայացնում է քաղաքացիների կամքը»։

Գևորգ Գորգիսյանը, սակայն, կողմնակից չէ մաքուր համամասնական ընտրակարգին։ Առայժմ, իհարկե, նա փակագծեր չի բացի։ Իսկ «Իմ քայլը» խմբակցությունից ընտրական իրավունքի մասնագետ Համազասպ Դանիելյանը այդտեղ խնդիր է տեսնում։

«Իմ համոզմամբ էն, ինչ որ մենք ունենք հիմա, թեև կոչվում է համամասնական, բայց իր տրամաբանությամբ հիմնված է «հաղթողն ստանում է ամեն ինչ» սկզբունքի վրա»,- վստահեցնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը։

Պատգամավորը նկատում է, որ Ընտրական օրենսգիրքը պետք է մշակվի այն տրամաբանությամբ, ըստ որի՝ միշտ չէ, որ լինելու են հեղափոխությամբ պայմանավորված ընտրություններ։ Հետևաբար Հայաստանի պատմության փորձը պետք է հաշվի առնել և հիշել, որ միանձնյա իշխող կուսակցությունը միշտ դառնում է խնդիր։

Մհեր Արշակյան