Եթե պարկուճների կեղծումը հաստատվեց, ուրեմն գործ ենք ունեցել դահիճների ռեժիմի հետ. Գուրգեն Արսենյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 23:17
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման հնարավոր պատճառները. ՍԱՏՄ-ն մանրամասնել է
03.09.2026 | 22:59
Արևային կայանների ոլորտում արձանագրված խախտումների հետևանքով ՀԷՑ-ը կրել է մոտ 2 մլրդ դրամի վնաս. Պետրոսյան
03.09.2026 | 22:51
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ նախկին պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի հետ

– Պարոն Արսենյան, Դուք լինելով Մարտի 1-ի գործով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ՝ բազմաթիվ դրվագների եք առնչվել, որոնք, միգուցե, հասու չեն եղել հասարակության լայն շրջանակներին: 11 տարի անց գնահատելով իրավիճակը՝ ինչպե՞ս եք վերաբերում այն պնդումներին, թե նախկին իրավապահ համակարգն իշխանության հետ միասին ամեն ինչ արեց՝ չբացահայտելու համար իրականությունը:

– Ես բազմիցս ասել եմ իմ կարծիքն այն մասին, որ Մարտի 1-ի իրադարձությունները հետաքննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվել էր, որպեսզի հանրությունը չստանա պատասխան, թե այդ օրն իրականում ինչ իրադարձություններ են տեղի ունեցել: Ինչո՞ւ: Որովհետև ամենաէական հարցը միշտ սպրդել է հասարակության ուշադրությունից: Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովը ձևավորված էր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, ովքեր այդ իրադարձությունների շահառուն էին: Այսինքն՝ այդ իրադարձությունների արդյունքով այդ քաղաքական ուժերը Հայաստանում իրականացնում էին կոալիցիոն իշխանություն, հիմնական դերակատարներն իրենք էին:

– Այդ հանձնաժողովն օգնեց իրավապահ մարմիններին, որպեսզի հնարավորինս չբացահայտվե՞ն այդ դեպքերի պատճառները, պատասխանատվության չենթարկվեն մեղավորները:

– Մենք պետք է փաստենք, որ որևէ մեղավոր պատասխանատվության չենթարկվեց: Կարող ենք անել հետևություն, որ այդ ժամանակ բոլոր գործողությունները, այդ թվում՝ այդ հանձնաժողովի գործողությունները, ուղղված էին նրան, որ այդ իրադարձությունների համար որևէ մեկը պատասխանատվության չենթարկվի:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում նախաքննության ընթացքը: Գիտեք, որ չորս նախկին պաշտոնյաների մասով գործն ավարտվել է և ներկայացվել է կողմերին ծանոթության, շուտով դատարան կուղարկվի:

– Ես դատական պրոցեսի կամ արդարադատության իրականացման կողմնակից եմ, սակայն ո՛չ միջամտություն, ո՛չ էլ որևէ գնահատական չեմ կարող տալ, մինչև չլինի դատարանի կողմից հռչակված վճիռը, որովհետև հասարակության անդամ եմ, որը շահագրգռված է, որպեսզի Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, ի վերջո, տրվի իրավական, բարոյական և հասարակական գնահատականներ:

Լինելով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախկին անդամ և այդ իրադարձություններից շատ դրվագների ավելի մանրամասն ծանոթ լինելով՝ ինչպե՞ս եք վերաբերում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ դեռևս սեպտեմբերին արած հայտարարությանը, որ ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից զուտ այն պատճառով, որպեսզի հիմնավոր լինի Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն սահմանելու հրամանը:

– Չեմ կարող մեկնաբանել, բայց ներկայացված փաստարկներում կա ցնցող մի բաղադրիչ, որի հավաստիությունն ինձ համար դեռ վերջնականապես հաստատված չէ. որ իրադարձություններից հետո կազմակերպված կերպով գնացել են հրաձգարան, կրակել են այդ զենքերից, որպեսզի փոխեն պարկուճները:

– Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին առաջադրված՝ գործի ապացույցները կեղծելու մեղադրա՞նքը նկատի ունեք:

– Եթե դա իրականություն է, ուրեմն դրանով ավարտվում է ամեն ինչ, դրանով վերջակետ է դրվում ռեժիմի պատմությանը՝ որպես հանցավոր ռեժիմի: Պետական մակարդակով կազմակերպել կեղծիք, որպեսզի քողարկվի իրադարձությունը, որի արդյունքում մարդիկ են զոհվել, դա կարող է անել միայն հանցավոր ռեժիմը: Եթե հանկարծ դա իրականություն դարձավ, ուրեմն վերջակետ է դրվում այդ ամենին, ուրեմն այդ մարդիկ պետք է գտնվեն Հայաստանի պատմության ամենամութ էջերում։ Ուրեմն այդ մարդիկ ոչ թե Հայաստանի ազատագրական պայքարի հերոսներ են, այլ պետք է կանգնեն ուրիշ տողանում՝ հայկական դահիճների տողանում: Իրականացնել կեղծիք մի հետաքննության ընթացքում, որը պիտի պարզեր, թե ինչո՞ւ և ի՞նչ պայմաններում են զոհվել այդ մարդիկ, պետությունը վարկաբեկելու ստորագույն մեթոդն է:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան