Արթուր Սաքունցը՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամին նվիրատվությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Ժպիտների քաղաք» հիմնադրամին բիզնես շրջանակներից նվիրատվությունների թեման շարունակում է մնալ հասարակական քննարկումների օրակարգում։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ղեկավարած կազմակերպությունը՝ որպես իրավապաշտպան կառույց, քրեական ծագում ունեցող որևէ ֆինանսավորումից երբեք չի օգտվի․

«Մենք չէինք վերցնի նվիրատվություն, եթե նույնիսկ հազար-միլիարդավոր դոլարներ կազմեին այդ գումարները և ունենային քրեական ծագում կամ քրեական ծագման ռիսկ առկա լիներ։ Դա մեր սկզբունքն է։ Իսկ Հայաստանում, գոնե մեր աչքի առաջ գիտենք, օդում կախված լուրերի համաձայն, խոշոր բիզնեսմենները միշտ էլ ունեցել են չկատարած հարկային պարտավորություններ և ունեցել են իշխանության հովանավորությունը, և այդ ունեցվածքը հանդիսացել է աշխատանքային շահագործման արդյունք։ Մենք ունենք էթիկական մեր սկզբունքը՝ մենք ընդհանրապես, նման միջոցներից, ֆինանսական աղբյուրներից զերծ ենք մնում և հրաժարվում ենք։ Դու չես կարող մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվել կամ որևէ առաքելություն իրականացնել, երբ այդ ֆինանսական աղբյուրներն իրենց ծագմամբ կամ առաջացման մեխանիզմներով ռիսկային, կոռուպցիոն և քրեական են»,- ասաց Արթուր Սաքունցը։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանի ղեկավարած «Ժպիտների քաղաք» հիմնադրամին ամենամեծ՝ 51 միլիոն դրամի նվիրատվությունը կատարել է «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային գործարանը, որի խորհրդի անդամ է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

Շռայլությամբ աչքի են ընկել նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ կապվող կազմակերպությունները։ Այսպես, «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամը նվիրաբերել է 10 միլիոն դրամ, «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ն՝ 2 միլիոն դրամ, «Սիթի» ՍՊԸ-ն՝ 2 միլիոն դրամ, «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն՝ 3 միլիոն դրամ։ Կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգը» 1000 խոշոր հարկատուների թվում 6-րդն է, որը 2018-ին պետական բյուջե է վճարել 16 մլրդ 191 մլն 390 հազար դրամի չափով հարկեր, այնինչ 2017-ին այդ կազմակերպության հարկային պարտավորությունը կազմել էր 21 մլրդ 470 մլն 222 հազար դրամ։ Հեղափոխությունից հետո «Ալեքս հոլդինգն» այն ընկերությունների թվում էր, որոնք , ըստ ԱԱԾ-ի պետությունից հարկեր են թաքցրել։ ՊԵԿ-ի ստուգումների արդյունքում Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությանն առաջադրվել էր բյուջե լրացուցիչ վճարման 5,2 միլիարդ դրամ հարկային պարտավորություն։

Առատաձեռն է գտնվել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքը։ Նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, վարչապետի տիկնոջ ղեկավարած հիմնադրամին է նվիրաբերել 5 միլիոն դրամ, «Գագիկ Ծառուկյան» Բարեգործական հիմնադրամը՝ 2 միլիոն դրամ, Ծառուկյանի դուստր Անահիտ Ծառուկյանը հիմնադրամին է փոխանցել 5 միլիոն դրամ։ «Ժպիտների քաղաք»-ը ֆինանսական աջակցություն է ստացել նաև ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող «Մեգաֆուդ» ՍՊԸ-ից՝ 200 000 դրամի չափով։ Ըստ մամուլի հրապարակումների՝ օրերս ԱԱԾ է հրավիրվել Գագիկ Խաչատրյանը, և նրանից պահանջում են վերադարձնել գումարները, որոնց ծագումը կասկածահարույց է: Խաչատրյանին ու նրա որդիներին է վերագրվում միլիոնների հասնող կարողություն, նաև՝ խոշոր չափերի գույք՝ արտասահմանում։ Խոշոր նվիրատուների թվում է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ 47 միլիոն 985 հազար դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան