ՀԷՑ-ի գնումներին մասնակցել են փոխկապակցված՝ «Տաշիր» խմբի անդամ ընկերությունները․ փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 12:14
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.12.2025 | 12:11
Պապիկյանը` մահացած զինծառայողի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:03
ԱԱԾ տնօրենի տեղակալը` Գարեգին Բ-ի անունը զեղչելու հարցով քահանաներին դիմելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:49
Հայաստանն օգնություն է խնդրել ԵՄ-ից՝ ընտրություններում արտաքին միջամտությունից պաշտպանվելու համար. Կալաս
15.12.2025 | 11:42
Բռնցքամարտիկ Նոել Միքայելյանը վերադարձրել է չեմպիոնական գոտին
15.12.2025 | 11:34
6 տարի էր նախատեսված, մենք 1,6 տարում ավարտում ենք․ Ավինյանը՝ Ազարյանի անվան դպրոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:22
Ծիծեռնակաբերդի խճուղու հիմնական փլուզված հատվածը վերականգնվել է․ քաղաքապետարանի պաշտոնյա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:13
Սիդնեյում զինված հարձակումից հետո Ավստրալիայի վարչապետը մտադիր է խստացնել զենքի մասին օրենսդրությունը
15.12.2025 | 11:02
Պապիկյանն Աժ-ում է․ արտահերթ նիստ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 10:52
Կա հանրային պահանջ՝ տրանսպորտում վերահսկողությունը խստացնելու, 24 հաստիք կավելանա․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:45
«Ինտերը»՝ Իտալիայի Ա սերիայի առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:32
Փոփոխություններ ենք նախաձեռնում`օդի որակի ցուցանիշը բարելավելու համար․ բնապահպանության վարչության պետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:16
Ավտոբուսը յուղի արտահոսք է ունեցել, վարորդը գրավոր նկատողություն է ստացել․ Կիրակոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:00
Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը․ ԱԳ փոխնախարար
Բոլորը

Հանրային ծառայությունների ոլորտի կազմակերպությունները գնումների մասին հաշվետվություններ չեն ներկայացնում կամ իրենց գնումները չեն իրականացնում Գնումների մասին օրենքի սահմանած կարգի համաձայն: Այս եզրահանգմանն է եկել Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնը՝ ուսումնասիրելով այդ ոլորտի որոշ կազմակերպությունների՝ 2015-2018 թթ. գնումների պայմանագրերը։

Հանրային ծառայությունների ոլորտից սպառողներին հայտնի են «Գազպրոմ Արմենիան», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլա ջուր» ընկերությունները։ Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնին ինչ-որ չափով հասու են եղել նաև «ՏրանսԳազ», «ՀրազՋԷԿ» ընկերությունների որոշ պայմանագրերը։ Իսկ, ընդհանուր առմամբ, կենտրոնը պարզել է, որ 2015 թ. ընթացքում կատարած գնումների վերաբերյալ Ֆինանսների նախարարություն և համապատասխան այլ մարմինների տեղեկատվություն ներկայացրել են հանրային կազմակերպություններից երեք ընկերություն՝ ՀԷՑ, «Տրանսգազ» և «ՀրազՋԷԿ» ընկերությունները: 2016 և 2017 թթ. որոշակի տեղեկություններ է ներկայացրել միայն ՀԷՑ-ը, իսկ 2018 թ. ՀԷՑ-ին միացել է նաև «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը, որը, ինչպես հայտնի է, շահագործում է Որոտանի ՀԷԿ-ը։

Մինչդեռ, Գնումների մասին օրենքի համաձայն, հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունները պարտավոր են յուրաքանչյուր տարի իրենց գնումների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել։ Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Արմինե Բուռնազյանը փաստում է, որ օրենքի այդ պահանջը չի կատարվել և մինչև հիմա չի կատարվում։ Կենտրոնի ուսումնասիրություններից ընդհանրապես դուրս  է մնացել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունն իրականացնող «Վեոլա ջուր» ընկերությունը, քանի որ հաշվետվություններ չի ներկայացնում և կատարած գնումների վերաբերյալ պայմանագրերը հասանելի չի դարձնում։

«Գազպրոմ Արմենիա»-ն սկսել է հաշվետվություն չներկայացնել 2016 թ.-ից՝ նույն տարվանից, երբ այդ ընկերության նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ: Արմինե Բուռնազյանի ներկայացմամբ՝ այս ոլորտում Հայաստանի օրենսդրությունը որոշակի բացեր ունի, և մեր թվարկած ընկերությունները նաև օրենսդրական բացերից օգտվելով՝ կարողանում են շրջանցել տեղեկություններ ներկայացնելու պարտավորությունը։

«Ցավոք, Գնումների մասին օրենքում հստակ չի սահմանվում, թե օրենքի պահանջները չկատարելու դեպքում ինչպիսի տույժեր են կիրառվելու, և դա, թերևս, օրենքի բացն է։ Նաև շահերի բախման առումով այստեղ հստակ սահմանված չէ, թե ինչպես պետք է տուգանվի կոնկրետ մարմինը օրենքը խախտելու դեպքում»,- ասում է Ա.Բուռնազյանը:

Մինչդեռ հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունների կողմից կատարած գնումների հրապարակային լինելը չափազանց կարևոր է բոլորիս համար։ Չէ՞ որ այդ ծառայություններից՝ գազից, հոսանքից, ջրից բոլորս ենք օգտվում և դրանց համար վճարում։ Իսկ այդ ընկերությունների կատարած գնումները մտնում են գազի, հոսանքի, ջրի սակագների մեջ։ Այլ կերպ ասած՝ այդ գնումների համար մենք ենք վճարում։ Եվ շատ կարևոր է իմանալ, թե այդ ընկերություններն իրենց պայմանագրերը կնքելիս և գնումները կատարելիս արդյո՞ք չարաշահումներ թույլ չեն տալիս և ուռճացված գներ չեն ներկայացնում։ Բայց, ինչպես Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնն է պարզել, այդ ընկերությունները ոչ միայն պատկան մարմիններին պատշաճ կարգով հաշվետվություններ չեն ներկայացնում, այլև իրենց կայքերում չեն տեղադրում կատարած գնումների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ։

Կենտրոնի ներկայացրած ուսումնասիրության համաձայն՝ հանրային կազմակերպությունների կողմից կնքված պայմանագրերի մեծ մասը վերաբերում է ապրանքների գնմանը։ Օրինակ՝ 2015թ. այդ կազմակերպությունների կատարած 19.9 մլն դրամ գնումներից 11.4 մլրդ դրամը բաժին է հասել ապրանքների գնմանը։ 2016թ. ծախսված 34.3 մլրդ դրամից 12.6 մլրդ դրամով նորից ապրանք է գնվել։ 2017 թվականին 22.8 մլրդ դրամից 12.7 մլրդ դրամն է ապրանքների գնմանը հատկացվել։ Եվ եթե մանրամասն հաշվետվություններ, տեղեկություններ չկան, թե ինչի վրա են ծախսվել այս միլիարդավոր դրամները, որոնք, ի վերջո, մենք ենք վճարում, կարող ենք կասկածել, որ գնումների գործընթացում չարաշահումներ են եղել:

Հանրային ծառայությունների ոլորտից հաշվետվություններ ներկայացնելու առումով ամենապարտաճանաչ կազմակերպության՝ ՀԷՑ-ի գնումներում էլ կասկածելի գործարքներ կան։ Այդ ընկերությունը շատ հաճախ իր գնումները կատարում է փոխկապակցված ընկերությունների կողմից: Ինչպես հայտնի է՝ ՀԷՑ-ը պատկանում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին։ Ընկերության գնումների պայմանագրերի ուսումնասիրությունից պարզվել է, որ, օրինակ, պայմանագրեր են կնքվել Կարապետյանների ընտանիքին պատկանող «Տաշիր» խմբի որևէ ընկերության հետ:

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի ներկայացմամբ՝ 2017թ. ՀԷՑ-ի ներկայացրած պայմանագրերի 48 տոկոսը կամ 4.9 մլրդ դրամի պայմանագրերը կնքվել  են փոխկապակցված ընկերությունների հետ։ 2.5 մլրդ դրամի պայմանագրերը «Կալուգագլավսնաբ» ընկերության, իսկ 2.4 մլրդ դրամի պայմանագրերը՝ «Տաշիր« խմբի մեջ մտնող «Գլավսնաբ« ընկերության հետ։ «Այստեղ կարևոր փաստն այն է, որպեսզի այդպիսի փոխկապակցված ընկերություններին նպաստավոր պայմաններ կամ առավելություններ չտրվեն»,- ընդգծում է Արմինե Բուռնազյանը։

Ի՞նչ է պետք անել, որ հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունները առավել հաշվետու լինեն թե՛ պետական մարմիններին, թե՛ իրենց բաժանորդ-բնակիչներին։ Եվ, որ ամենակարևորն է, սպառած գազի, հոսանքի, ջրի համար բնակիչների վճարած գումարները ծախսվեն նպատակային և փոխկապակցված այլ ընկերությունների միջոցով չփոշիացվեն։

Արմինե Բուռնազյանը կարծում է, որ միակ միջոցը վերահսկողությունն ու պատասխանատվությունն է. «Ամենակարևոր գործառույթը վերահսկողությունն է և, ինչպես նշեցի, օրենքը պետք է սահմանի, թե ինչպես պետք է պատժվեն այն ընկերությունները, որոնք խախտում են օրենքը։ Հստակ պետք է լինի տույժերի չափը, օրենքը պետք է մի փոքր ավելի խիստ մոտեցում ցուցաբերի այս ընկերությունների նկատմամբ»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան