«Քոչարյանը որևէ կապ չունի 1988-ի փետրվարի 20-ի Արցախյան շարժման հետ, հակառակը՝ դեմ է եղել մարզային խորհրդի որոշմանը»․ Վահան Բադասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 18:15
Մարդկությունը մեր մոտից ա փրկվել․ Բերդում Ծառուկյանը Նոյին հիշեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:11
Հայտնի են «Նոայի» և «Ուրարտուի» մեկնարկային կազմերը Հայաստանի գավաթի եզրափակիչում
14.05.2026 | 18:10
Փաշինյանը՝ ՌԴ-ի կողմից 102-րդ բազան օգտագործելու մասին // ՀԿԿ-ն՝ «Հայաստան» դաշինքի խախտումների մասին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 18:02
ՌԴ ԶՈՒ-ն Ուկրաինայի վրա հարձակվել է ռեկորդային՝ ավելի քան 1400 ԱԹՍ-ով
14.05.2026 | 17:55
Գագիկ Ծառուկյանը Բերդում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 17:45
Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի մի քանի դասախոսներ, այդ թվում՝ ամբիոնի վարիչ Գայանե Եղիազարյանը 
14.05.2026 | 17:40
ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար
14.05.2026 | 17:31
Կարեն Խաչանովը՝ Կասպեր Ռուդի դեմ մրցախաղի մասին․ «Շատ տարօրինակ հաշիվ էր»
14.05.2026 | 17:20
24 անշարժ գույք, 9,8 մլրդ դրամ, 1․8 մլն եվրո, 2․8 մլն դոլար․ ինչ է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանը
14.05.2026 | 17:13
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը՝ ՈւՂԻՂ
14.05.2026 | 17:07
Միքայել Խաչատրյանը նշանակվել է ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ
14.05.2026 | 17:00
Խաղաղություն խոսք տվողից մինչև Նախիջևան խոսք տվող՝ ջուր ծեծող են. Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:49
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը երկրորդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
14.05.2026 | 16:40
Չի՛ լինելու, չենք վիճելու Ռուսաստանի հետ․ մենք փոքր երկիր ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:31
Հայտնի են Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի հավակնորդները
Բոլորը

Արցախի ընդդիմադիր «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը, անդրադառնալով Արցախի նախագահի պաշտոնի հավակնորդներին, որոնք արդեն հայտարարել են այդ մասին, Factor.am-ին ասաց, թե դա ընդամենը աթոռակռիվ է, որը ժամանակից շուտ լարվածություն է առաջացնելու թեկնածուների թիմերի միջև։

«Չի կարելի 1,5 տարի առաջ սկսել մրցավազը, սա ուղղակի աթոռի հետևից վազել է։ Բոլորն աթոռի համար են միանշանակ կռիվ տալիս, որովհետև ի՞նչ է եղել նրանց ծրագիրը մինչև հիմա, որ սրանից հետո էլ ինչ լինի։ Մենք գտնում ենք, որ որևէ իշխանական թեկնածու չպետք է լինի»,-ասաց Բադասյանը՝ հավելելով, որ իրենք ամեն ինչ անելու են, որ Սահմանադրությունը փոխվի ու Արցախը դառնա խորհրդարանական կառավարման երկիր։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի` այսօր հրաժարական տված խորհրդական Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ սեփական դիմումի համաձայն է դուրս գալիս և պաշտպանելու է Բակո Սահակյանի քաղաքական կուրսը։

Հարցին, թե սա կարո՞ղ է նշանակել, որ Բակո Սահակյանը նրան է տեսնում որպես իր իրավահաջորդ, Բադասյանը պատասխանեց, թե Արցախի նախագահը փորձում է իշխանությունը փոխանցել Հարությունյանին։ «Արա Հարությունյանը ելք չունի չպաշտպանելու Բակո Սահակյանին, որովհետև 12 տարի շարունակ իրար հետ միասին ղեկավարել են Արցախը նույն ծրագրով»,-ասաց Բադասյանը։

Արայիկ Հարությունյանը փորձել է նաև հարաբերություններ ստեղծել Հայաստանի նոր իշխանության հետ։ Օրինակ՝ Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարության աղմուկից հետո Արայիկ Հարությունյանը հրապարակավ անվերապահ սատարեց Փաշինյանին։ Հարցրինք, թե սա կարո՞ղ է ազդեցություն ունենալ Հարությունյանի ընտրվելու շանսերի վրա։ Վահան Բադասյանը հիշեցրեց, որ Արայիկ Հարությունյանի կուսակցության մի թևը դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը և ստորագրություններով պահանջել անհապաղ ազատ արձակել նրան․ «Սա ինչպե՞ս կբացատրեն, չգիտեմ»։

«Չեմ կարծում, որ այստեղի իշխանությունները կողջունեն Արցախի իշխանությունների նման քայլերը։ Այստեղի իշխանությունները պարզ գիտակցում են, թե նրանք ինչի համար են պաշտպանում Ռոբերտ Քոչարյանին և նրանցից ոմանք ինչո՞ւ են ուզում մերձենալ և սերտ կապեր ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ»,-այդ առթիվ ասաց Բադասյանը՝ հավելելով․ «Չեմ ուզում գլուխ գովալ, բայց երևի միակ մարդը ես էի Արցախում, որ հեղափոխության թեժ օրերին Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած էի հարթակում և հրապարակում։ Իշխանական թեկնածուներից որևէ մեկը, եթե միտում ուներ Փաշինյանին սատարելու, այն ժամանակ պետք է սատարեին»։

Ուստի Բադասյանը բացառում է, որ Փաշինյանը կարող է նախընտրելի թեկնածու ունենալ․ «Կարծում եմ՝ Փաշինյանը կսատարի այն թեկնածուին, ով կունենա մեծամասնություն»։ Տեղեկություններ կան նաև, որ Արցախի իշխանությունն այսօր ավելի շատ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ազդեցության տակ է՝ հաշվի առնելով, օրինակ, Քոչարյանի կողմնակիցների հավաքները։ «Իշխանական թևի կոճակ սեղմող պատգամավորները, իշխանական թևի բոլոր ներկայացուցիչները դատապարտված են ուղղակի սատարել ու պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին, որովհետև նրանցից ամեն մեկը գիտեր Քոչարյանի հանցանքների մասին, իրենք էլ շարունակել են Քոչարյանի հանցանքներն այնտեղ գործել՝ թե տնտեսական, թե քաղաքական, թե քրեական։

Բոլոր ընտրական պրոցեսների կեղծման գործում Արցախի նախկին ու ներկայիս իշխանությունները մասնակից են եղել»,-ասաց Բադասյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է իրենց աջակցել՝ Արցախում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու հարցում․ «Որ ճիշտ ուղղորդմամբ մենք առաջնորդենք մեր ժողովրդին՝ վերջնականապես Արցախը Հայաստանին միացնելու»։

Ղարաբաղյան Շարժման տարեդարձը շնորհավորելով՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր․ «Ներքաղաքական ու աշխարհաքաղաքական բարդ վայրիվերումների արդյունքում իշխանության եկած մարդիկ շարունակ ուժգին հարվածներ են հասցնում Հայաստանի և Արցախի պետականության հիմքերին։ Նրանք նպատակաուղղված քայլեր են ձեռնարկում խարխլելու ազգային միասնությունը, սեպ խրելու հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև, արժեզրկելու մեր պատմությունն ու հերոսներին, թուլացնելու մեր հաղթանակած բանակի ոգին»։

Այս կապակցությամբ Վահան Բադասյանը նշեց․«Ռոբերտ Քոչարյանը որևէ կապ չունի 88 թվականի փետրվարի 20-ի արցախյան շարժման հետ։ Հակառակը՝ դեմ է եղել մարզային խորհրդի 20-ի որոշմանը։ Քոչարյանը թող իրեն չնույնացնի ու չխառնվի հայ ժողովրդի ճակատագրին»։

Մանրամասները դիտեք հարցազրույցում։

Մարինե Խառատյան