Դատավորները սոցփաթեթ կստանան. իրենց հիպոտեկային վարկերը կմարեն, կհանգստանան ու կբուժվեն. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Լուրեր

09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
Բոլորը

Դատավորներն ու Բարձրագույն դատական խորհրդի անդամները կներառվեն սոցփաթեթների շահառուների շրջանակում: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստում:

Հարցը զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով՝ նպատակը դատավորների բնականոն գործունեության ու սոցիալական երաշխիքների ապահովումն է:

Նախագծով նախատեսվում է դատավորներին, Սահմանադրական դատարանի և Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներառել սոցիալական փաթեթների շահառուների ցանկում, ինչը ենթադրում է հանգստի ապահովում Հայաստանի և Արցախի տարածքում, հիպոտեկային վարկերի ամսական վճարի մարում, ուսման վճարի մարում, ինչպես նաև դատավորների ընտանիքների անդամների առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռքբերում:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, սակայն, ընդգծեց, որ այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվանից: «Այս որոշմամբ շահառուների մի խմբի համար լրացուցիչ սոցիալական երաշխիքներ ենք հաստատում, որն առնվազն այս տարվա համար նախատեսված չէ: Դա լրացուցիչ ֆինանսական միջոցներ կպահանջի»,- ասաց նախարարը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ տեղեկացրեց, որ դեռևս հունվարի 25-ին Կառավարությանն առաջարկ է ներկայացվել՝ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների սոցիալական փաթեթների ապահովման մասին։

«Այս պարագայում խոսքը մոտ 224 դատավորի մասին է: Մենք առաջարկում ենք միայն դատավորներին չդիտարկել, այլ ստեղծել համապարփակ նախագիծ, որը կվերաբերի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին: Իսկ թե որքանով դա նպատակահարմար կլինի և ինչ ֆինանսական բյուջե կպահանջի, դա արդեն կքննարկենք այդ նախագծի շրջանակում»,- նշեց Զարուհի Բաթոյանը։

Արտակ Զեյնալյանը, այնուամենայնիվ, հակադարձեց. «Դատավորները պետք է առանձնացված լինեն մյուս բոլոր խմբերից, որովհետև սա դատական իշխանության անկախության երաշխիքների բաղկացուցիչ մաս է կազմում: Սա ոչ թե առանձին խմբի սոցիալական արտոնություն է, այլ մյուսների իրավունքի ապահովմանն ուղղված միջոցառում և գործողություն է»:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ որքան էլ վերապահումներ ունենանք այս հարցում, պետք է այս ճանապարհով գնանք:

«Սրանով քայլ ենք անում՝ հարց լուծելու խնդիրներ ոչ միայն կոնկրետ դատավորների համար, այլև քաղաքացիների ու պետության համար: Պատկերավոր ասած՝ պետք է մենք հնարավոր պայմանները ստեղծենք, որպեսզի դատարաններն առնվազն օբյեկտիվորեն սրա-նրա ձեռքին նայելու մեծ անհրաժեշտություն չունենան: Մի կողմից՝ այո՛, մենք պետք է շատ խստորեն պայքարենք կոռուպցիայի դեմ, ապօրինի և կամայական որոշումների դեմ, բայց մյուս կողմից պետք է քայլեր ձեռնարկենք, որ այս ապօրինի որոշումների, այսպես ասած, ծագման սոցիալական բաղադրիչը հնարավորինս փոքրացնենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարծում է, որ այս կարգի որոշումները, իհարկե, պոպուլյար չեն և չեն կարող լինել, բայց այս տարի կայացրած որոշումներով սոցիալական փաթեթից կամ պետպատվերից օգտվող քաղաքացիների շրջանակն ընդլայնեցինք մոտ 250 հազարով, և «բալանսավորված և շատ խելամիտ քայլ է 230 դատավորների նույնպես ընդգրկել այս համակարգում»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան