Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից մեկի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2012 թվականից մինչ օրս նույն ՊՈԱԿ-ի ղեկավար պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, շահադիտական դրդումներով, պաշտոնական փաստաթղթերում կեղծ գրառումներ կատարելու եղանակով վատնել են առանձնապես խոշոր չափերի գումարներ: Մասնավորապես՝ 2012-2016 թվականների ընթացքում ՊՈԱԿ-ի գործող ռեկտորները հաջորդաբար որպես անգլերեն լեզու առարկայի դասավանդող են հրամանագրել ներկայիս անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության և միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորին: Սակայն վերջինիս կողմից նշված ժամանակահատվածում փաստացի դասավանդում չիրականացնելու պայմաններում նրա անվամբ որպես աշխատավարձ դուրս գրելու եղանակով վատնվել է առանձնապես խոշոր չափերի 3, 500,410 ՀՀ դրամ։

Դեպքի առթիվ դեռևս 2018թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

2019թ. փետրվարի 8-ին «Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի նախկին ռեկտոր Դ. Մ.-ն ՀՀ քրեական օրենգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության երկու դրվագ կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նույն ինստիտուտի նախկին պրոռեկտոր Հ. Ա.-ն 2019թ. փետրվարի 11-ին ՀՀ քրեական օրենգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

2019թ. ձետրվարի 15-ին վերջինս հրավիրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն ու նախազգուշացվել պետության շահերին հասցված վնասը կամովին հատուցելու վերաբերյալ։

Արդյունքում փետրվարի 16-ին նա վարչական շրջանների դատախազություն է ներկայացրել վճարային հանձնարարական, համաձայն որի՝ ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին վճարել է 3,500,410 ՀՀ դրամ՝ այդ կերպ վերականգնելով պետությանը պատճառված վնասը։

Նախաքննությունը շարունակվում է։