Վրաստանում երկու թուրք սահմանախախտ է ձերբակալվել
Քաղաքականություն
11.08.2017 | 19:17Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանությունը հայտնում է, որ երկու թուրք սահմանախախտ է ձերբակալվել պետական սահմանը անօրինական հատելու մեղադրանքով. փոխանցում է «Грузия online»-ը:
«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները, շրջանցելով սահմանային անցակետը, ապօրինաբար հատել են Վրաստանի Հանրապետության պետական սահմանը», – ասված է հաղորդագրությունում:
Մեղադրանքը հարուցվել է պետական սահմանը խմբի կողմից հատելու հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում 4-5 տարի ժամկետով: