«Մենք դատարաններին դատող դատարաններ չենք ստեղծելու». Արտակ Զեյնալյանը՝ անցումային արդարադատության մասին

Լուրեր

13.08.2026 | 17:31
COP17-ի կազմակերպման համար Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է լրացուցիչ 2 640 797.5 հազար դրամ
13.08.2026 | 17:24
Ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին
13.08.2026 | 17:07
Նիստը կիսատ է մնացել. Նարեկ Կարապետյանը` Էդգար Ղազարյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 17:01
Ալեն Սիմոնյանը` իր նոր պաշտոնի մասին. խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ
13.08.2026 | 16:56
Էդգար Ղազարյանը հեռացավ ԱԺ-ից, հարցերի հրաժարվեց պատասխանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:51
Դահլիճից դուրս ինչ-որ բան տեղի ունեցավ. Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:44
Վիրավորում են, մտածում են հանդուրժելո՞ւ ենք. Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:36
Էդգար Ղազարյանի հարցով նիստ կունենանք. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:35
Վեճից հետո ԱԺ նիստը շարունակվում է. ՈՒՂԻՂ
13.08.2026 | 16:28
5,3 մլրդ դրամ` հուլիսին իրականացված արտահանումների փոխհատուցման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:21
Արշակ Կորյանը նոր ակումբ ունի
13.08.2026 | 16:17
Բարեկրթության պայմանը խախտվո՞ւմ է. հարց Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:09
«Պայմանավորվածությունը քանդման եզրին է․ Էդգար Ղազարյանը պրոբլեմ է, պետք է ներողություն խնդրի». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:02
«Սրիկայաբար փորձում եք շահարկել», «Ձեզ դուրս են շպրտելու ԱԺ շենքից»․ վիճաբանություն խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 15:50
Կապահովվի ՀՀ մարզերի գյուղական բնակավայրերում ձևավորվող կլաստերների աշակերտների տեղափոխումը. գումար է հատկացվել 5 ավտոբուսի ձեռք բերելու համար
Բոլորը

ԵՊՀ  լրատվական վարչությունից տեղեկացնում են, որ այսօր իրավագիտության ֆակուլտետում տեղի է ունեցել գիտական խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել է նաև անցումային արդարդատության թեման:

«Քննարկմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախագահ Արտակ Զեյնալյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, գիտական խորհրդի անդամները և ուսանողներ:

Քննարկման սկզբում զեկույցով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Աննա Վարդապետյանը:

Վերջինս՝ որպես փորձագետ, անդրադարձավ անցումային արդարդատությանը վերաբերող մի շարք հարցերի:

«Նախ պետք է նշեմ, որ անցումային արդարադատություն եզրույթը պետք է ավելի լայն իմաստով հասկանալ,- պարզաբանեց Աննա Վարդապետյանը,- վերջինիս խնդիրը ոչ թե պատժելն է, այլ հաշտության եզրեր գտնելը: Պետք է այնպես անել, որ պետությունն ինքը վրեժխնդրության գործիք չդառնա»:

Ըստ բանախոսի՝ շատ ավելի տեղին կլինի, եթե այստեղ օգտագործվի «անցումային փուլի արդարադատություն» եզրույթը:

«Անցումային փուլի արդարադատությունը կիրառվել է մի շարք երկրներում, որոնք նույնպես անցել են հեղափոխական ցնցումների միջով: Մենք այստեղ կարող ենք քննարկել Վրաստանի, Ուկրաինայի, Ալբանիայի օրինակները և մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք չեն կրկնի այս երկրների սխալները»:

Խոսելով անցումային արդարադատության իրականացման գործիքակազմի մասին՝ բանախոսը առանձնացրեց ինչպես իրավական, այնպես էլ ոչ իրավական մեխանիզմներ:

«Այստեղ մենք անպայման պետք է խոսենք ոչ միայն խնդրի հետևանքների՝ ապօրինի կապիտալի կամ կոռուպցիայի չափերի մասին,- նշեց բանախոսը,-  այլ պետք է պարզաբանենք դատական համակարգի նկատմամբ առկա ցածր վստահության, կոռուպցիայի դեմ պայքարի համար ստեղծված հանձնաժողովների անարդյունավետության և այլ խնդիրների առաջացման պատճառները»:

Աննա Վարդանյանը զեկույցում շեշտեց նաև, որ անցումային արդարադատության իրականացման բոլոր փուլերում պետությունը չի կարող հակասել միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորություններին:

Քննարկմանը ներկա Գագիկ Հարությունյանի խոսքով հենց այստեղ է, որ մենք գործ ունենք անցումային արդարադատությանը վերաբերող մի շարք հակասությունների հետ:

«Բազմիցս շեշտվել է, որ անցումային արդարադատությունն իրականացնելիս պետությունը չի կարող խախտել միջազգային ատյանների հանդեպ ստանձնած պարտավորությունները, մյուս կողմից հարց է առաջանում՝արդյո՞ք անցումային արդարադատությունն իրականացնելիս հաշվի է առնվելու սահմանադրությունն ու նրանում ամրագրված օրենքները, թե՞ այն իրեն սահմանդրությունից վեր է դասելու »:

Ըստ Գագիկ Հարությունյանի՝ պետք է ճիշտ գնահատել բոլոր այն ռիսկերը, որոնք առկա են անցումային արդարադատության գործընթացում:

«Այն, ինչը որպես շատ լավ համակարգ  աշխատում է մի երկրում, մեզ մոտ  կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ և ձախողվել: Այդ պատճառով իմ մոտեցումն այն է, որ պետք է հստակ հասկանալ, թե ինչ ունենք մենք այսօր, ինչ թերություններ ունի մեր ունեցածը, և ինչպես կարող ենք դա շտկել»:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ելույթում  նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ քննարկմանը ակտիվ մասնակցելու և տարաբնույթ կարծիքներ հնչեցնելու  համար և նշեց, որ անցումային արդարադատության և վերջինիս իրականացման  ռիսկերի և վտանգների մասին ինքը խոսել է դեռևս իր կառավարման հարյուր օրը ամփոփելու ժամանակ:

«Ես այդ ժամանակ իմ ելույթում առանձնահատուկ շեշտել եմ, որ ոչ մի անցումային արդարադատություն չի հակասելու մեր սահմանադրությանը: Մենք դատարաններին դատող դատարաններ չենք ստեղծելու: Մեր երկրի իրավական անվտանգությունն ամենակարևորն է այս հարցում»:

Պարոն Զեյնալյանը կարևորեց նմանատիպ քննարկումների նախաձեռնումը հատկապես ակադեմիական դաշտում և հույս հայտնեց, որ այդ քննարկումների և դրսևորված ակադեմիական մոտեցումների շնորհիվ կհաջողվի հարցին պատշաճ լուծում տալ՝ պետության համար որևէ վտանգ կամ ձախողում չարձանագրելով:

Վերջում արդարադատության նախարարը ներկաներին առաջարկեց ակադեմիական հոդվածներով հանդես գալ և հանրությանը մատչելիորեն ներկայացնել անցումային արդարադատությանը վերաբերող, իրավաբանորեն հիմնավորված թե դրական, թե բացասական կարծիքները»,- ասված է հաղորդագրությունում: