Ցավից խուսափելու իրավունք․ պալիատիվ բժշկությունը Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
Բոլորը

Պալիատիվ օգնությունն անհրաժեշտ է կյանքի վերջին փուլում գտնվող մարդկանց, որոնք տառապում են անբուժելի հիվանդությամբ և կարիք ունեն ցավազրկման, ինչպես նաև հաղթահարելու հոգեբանական խնդիրներ:

Աշխարհում առաջին պալիատիվ խնամքի կենտրոնը բացվել է Անգլիայում՝ 1967 թվականին, Սեսիլի Սոնդերսի կողմից:  Իսկ Հայաստանում ամոքիչ բժշկության մասին առաջին խոսակցությունները սկսվել են դեռևս 2003 թվականից:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ»  հասարակական կազմակերպությունը գործում է շուրջ 15 տարի, գործունեությունն ուղղված է ՄԻԱՎ-ով ապրող անձանց և ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել ռիսկային բնակչության խմբերի աջակցությանը և շահերի պաշտպանությանը:

Կազմակերպությունը նաև իրականացնում  է «Կյանք առանց ցավի» արշավը,  որի նպատակն է Հայաստանում հասնել պալիատիվ խնամքի ներդրմանը:

Այսօր կազմակերպությունում ներգրավված են ամոքիչ բժշկությամբ զբաղվող լավագույն մասնագետները՝ բժիշկներ, բուժքույրեր, հոգեբաններ ու իրավաբաններ:

Նարինե Մովսիսյանն առաջիններից էր, որն «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» պալիատիվ ծառայության ղեկավար Հրանտ Կարապետյանի հետ  ներգրավվեց պալիատիվ խնամք իրականացնելու փորձերին:

«Մենք բախվեցինք նրան, որ պալիատիվ խնամքի մասին արդեն գիտենք, իրականացնում ենք, բայց ունենք բազմաթիվ անջրպետներ, որոնք հնարավորություն չեն տալիս իրականացնել դա: Մասնավորապես խնդիր կար ցավազրկողների հետ կապված, որոնց վերաբերյալ մեր հասարակության, և անգամ բժշկական հասարակության մեջ շատ մեծ խոչընդոտներ կային, թե՛ ընկալման, թե՛ մտածողության մեջ»,- պատմեց մասնագետը։

Նրա բնորոշմամբ՝  սկզբնական շրջանում դեղ դուրս գրման ընթացակարգը բավականին բարդ պրոցես էր:

«Յուրաքանչյուր ցավազրկողի նշանակումը մի մեծ պատմություն էր, որովհետև ոստիկանությունից հաշվետվություն էին պահանջում, պետք է բազմաթիվ թղթեր ստորագրվեին և այլն»,- նշեց մեր զրուցակիցը։

2018 թվականին, Կառավարության որոշմամբ հաստատվեց նոր կարգ, ըստ որի՝ հոգեմետ նյութեր պարունակող դեղեր կարող են դուրս գրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ընտանեկան բժիշկները:

Հոգեբան Եվա Ասրիբաբայանն իր աշխատանքային փորձի օրինակով փաստում է, որ հաճախ հարազատներն անգիտակցաբար բաց են թողնում մահվանից առաջ հիվանդի հետ շփման վերջին հնարավորությունը:

«Բոլոր ընտանիքներն ունեն յուրահատուկ հայցեր: Ընտանիքներ կան, որտեղ, օրինակ՝ վախենում են խոսել այն մասին, որ այլևս հիվանդությունը ենթական չէ վերջնական բուժման և գործ ունենք որոշակի խրոնիկ վիճակի հետ, որը հետևաբար տանելու է մահվան: Սովորաբար մարդիկ վախենում են դրա մասին խոսել, և սկսվում են ինչ-որ գաղտնիքներ, շշուկներ, իրարից թաքցնել, իրար խաբել»,- նշում է հոգեբանը:

Նրա խոսքով՝ թեև ինքն իրավասություն չունի միջամտելու և որևէ բան պարտադրելու, բայց կարող է փորձել  ցույց տալ, թե դա ինչ հետևանքներ կունենա իրենց մտերմության և փոխհարաբերությունների վրա:

Հայաստանում պալիատիվ խնամքը հիմնականում իրականացվում է տնային պայմաններում: Ներկայումս միակ պալիատիվ բաժանմունքը գործում է «Ավա-Մեդ» խնամքի և պալիատիվ բժշկության կենտրոնում:

Բաժանմունքը գործում է շուրջ 3 տարի, և ինչպես նշում է բժիշկ Արսեն Պետրոսյանը բավականին ծանրաբեռնված են աշխատում: Մասնագետի խոսքով՝  դիմողների թվում կան նաև երիտասարդներ, ինչ վերաբերում է դիմելիությանը՝ ծառայությունը Հայաստանում բավական պահանջված է:

«Մեզ մոտ գործում է միակ լիցենզավորված բաժանմունքը, բայց այսպիսի փոքրիկ բաժանմունքը չի կարող բավարարել մեր ժողովրդի այս ծառայության պահանջը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Մնացականյան