Փոխի՛ր աշխարհը փոքր գործերով. Թոմ Քաթինան ԱՄՆ-ում՝ Հայաստանի դեսպանատանը. VOA

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե ցանկանում ես փոխել աշխարհը, սկսիր փոքր քայլերից. Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանն անցած հանդիպման ընթացքում հավաքվածներին իր մոտեցումն էր ներկայացնում «Ավրորա» մրցանակի դափնեկիր, իսկ այժմ նաև՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան. գրում է amerikayidzayn.com-ը:

«Յուրաքանչյուրը կարող է սեփական ներդրումն ունենալ: Պետք չէ հսկայական գործեր անել, փոխարենն արեք փոքր գործեր՝ մեծ սիրով: Շատերն ուզում են վիթխարի գործեր անել, արմատական փոփոխություն մտցնել: Դա այն չէ, ինչի կարիքը մենք ունենք»,- ասել է նա:

Աֆրիկայի հիվանդանոցներում 19 տարի մարդկանց բժշկական ծառայություններ ապահովող Քաթինան այժմ ցանկանում է կապ ապահովել նրանց միջև, ովքեր մարդասիրական աշխատանք են կատարում և նրանց, ովքեր պատրաստ են նվիրատվություններ անել՝ եթե վստահ լինեն, որ գումարն ուղղվելու է մարդասիրական գործին: Սուդանում գործող Քաթինայի գլխավորած հիվանդանոցն ինքը վերջին տարիներին զրկվեց 27 դոնոր կազմակերպությունների օգնությունից միայն այն պատճառով, որ հիվանդանոցում չկար մասնագետ, ով կապահովեր բարեգործներին անհրաժեշտ թղթաբանությունը: Մինչդեռ, այսօրվա աշխարհում մերձավորին մեկնած ձեռքը հատուկ նշանակություն ունի, համոզված է Թոմ Քաթինան:

Այդ օգնության կարևորությունը լավ է գիտակցում հայ ժողովուրդը, ժողովուրդ, որ 20-րդ դարի սկզբին Ցեղասպանություն վերապրեց, սակայն, վերստեղծեց իր անկախ պետականությունը, իր ելույթում նշեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը՝ ավելացնելով, պատահական չէ, որ «Ավրորան» հիմնադրվել է հենց հայերի կողմից. «Մենք՝ հայերս, գիտակցեցինք, որ պետք է ուշքի բերել, արթնացնել մարդկությանը, և «Ավրորա» նախաձեռնությունն ուղղված է հենց դրան. այն փորձում է մարդկանց հանել անտարբերությունից, քանի որ հենց անտարբերությունը ճանապարհ է դեպի փակուղի: Եվ այս անհանգիստ ժամանակներում մեզ միավորում են «Ավրորայի» նման նախաձեռնությունները»:

Իր ելույթում անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, Թոմ Քաթինան նշեց, որ անկեղծորեն չի հասկանում՝ ինչու է Անկարան մերժում սեփական պատմությունը. «Ինչո՞ւ է Թուրքիայի կառավարությունն այդքան համառ, չէ՞ որ այն տեղի է ունեցել վաղ անցյալում: Ի վերջո, փակեք այս հարցը: Առնվազն՝ ճանաչեք այն»: