Սա հարթակ է, որը հնարավորություն է տալիս համատեղելու ԵՏՄ երկրների ջանքերը. փոխվարչապետի ելույթը՝ Ալմաթիում

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ կառավարության աշխատակազմից տեղեկացնում են, որ Ղազախստանի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ալմաթիում մասնակցել է «Գլոբալիզացիայի դարաշրջանում թվային օրակարգը 2.0» համաժողովի լիագումար նիստին:

Եվրասիական նորարական էկոհամակարգին նվիրված համաժողովին մասնակցել են ԵՏՄ մյուս անդամ պետությունների վարչապետները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը և ՏՏ ոլորտում միջազգային փորձագետներ:

Լիագումար նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով և ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնել ղազախական կողմին միջոցառումը բարձր մակարդակի կազմակերպելու համար: Փոխվարչապետի համոզմամբ՝ այս համաժողովը կարևոր հարթակ է, որը հնարավորություն է տալիս համատեղելու ԵՏՄ երկրների ջանքերը՝ ուղղված տնտեսությունների թվայնացմանը և դրանով իսկ դրանց մրցունակության բարձրացմանր: Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս թվայնացման ոլորտին՝ ընդգծելով, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցվել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում:

Իր ելույթում փոխվարչապետը նաև անդրադարձել է առաջիկայում Երևանում մեկնարկող Ինժեներական քաղաքի կառուցմանը, որը կնպաստի նորարարական գաղափարների մշակմանն ու դրանց ներդրմանը ոչ միայն տեղական շուկայում, այլև Հայաստանի սահմաններից դուրս:

Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանն արդեն իսկ ունի բավականին լավ մշակված ծրագրեր թվայնացման ուղղությամբ, մասնավորապես հարկային, մաքսային ոլորտներում, որը կարող է հիմք հանդիսանալ թվայնացման հետագա զարգացման և այդ ոլորտում ԵՏՄ երկրների հետ փորձի փոխանակման համար: ՏՏ ոլորտում կրթությանն անդրադառնալիս Մհեր Գրիգորյանը կարևորել է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը, որն արդեն հայկական բրենդ է դարձել ամբողջ աշխարհում: Փոխվարչապետը համաժողովի մասնակիցներին որպես հաջողված փորձ ներկայացրել է նաև Հայաստանում իրականացվող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս աշակերտներին ուսումնասիրել ռոբոտաշինությունը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի կառավարության անունից հրավիրել է համաժողովի հյուրերին և ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին, որը տեղի է ունենալու Երևանում այս տարի հոկտեմբերի 6-9-ին: Միջոցառմանը մասնակցելու են ՏՏ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություններ: