18.500 դրամ՝ շուրջօրյա աշխատանքի դիմաց․ շտապօգնության գերծանրաբեռնված աշխատակիցները դժգոհում են ծանր պայմաններից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխատանքից ազատվելու երկու դիմում՝ մեկ օրում։ Աշխատանքային ոչ բարենպաստ պայմանները շտապօգնության աշխատակիցներին ստիպել են լռությունը կոտրել։ Առաջին քայլը Վահրամ Բուլղադարյան անունով օգտատիրոջ հրապարակած դիմումն էր, որտեղ նշում էր, որ գերծանրաբեռնված պայմաններում անկարող է մասնագիտական որակ ապահովել։

Հենց նույն օրը  շտապօգնության ևս մեկ աշխատակից նմանատիպ հրապարակում էր կատարել։

«Ես սոցիալական ցանցում տեսա կոլեգայիս դիմումը, որն արդարացի  բողոք էր ընդդեմ այն ամենի, ինչ կատարվում է համակարգում,  և  որոշեցի միանալ»,- նշում է շտապօգնության թիվ 5 ենթակետի աշխատակից Տարոն Սարիբեկյանը։

Ըստ նրա՝ նման պայմաններում աշխատելը, չափազանց ցածր աշխատավարձն ու գերծանրաբեռնվածությունը վնաս է թե՛ իրենց, թե՛ հիվանդներին, որոնց սպասարկում են։  Աշխատում են 24 ժամ ու սպասարկում նորմայից 2-3 անգամ շատ կանչեր։ Աշխատավարձի չափը, սակայն, անփոփոխ է մնում։

«Մենք աշխատում ենք 24 ժամ անընդմեջ և ստանում ֆիքսված 18․500 դրամ աշխատավարձ։  Վարորդներն ու  բուժքույրերը ստանում են 10․000-ական դրամ։ Եվ անկախ այն բանից, թե օրական քանի կանչ ենք սպասարկում, գումարը չի փոխվում»,- ընգծում է Տարոն Սարիբեկյանը։

Երևանի քաղաքապետարանի վերահսկողության տակ գտնվող շտապօգնության ծառայության ղեկավարը պարզաբանում է, որ աշխատակիցների նշած խնդիրները նորություն չեն։ 2019-ին  բրիգադների թիվը 42-ի պետք է հասցվեր։ Մինչդեռ համապատասխան ռեսուրսների բացակայություն կար․ աշխատակիցներն այդ դեպքում չէին ունենա համապատասխան վարձատրություն և բժշկական ապահովագրություն։

Աշխատանքային լարված ռիթմի ընթացքում շտապողականութունից երբեմն վթարներ են տեղի ունենում: Վերջին դեպքը հունվարի 30-ին էր, երբ հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի էր ենթարկվել։  Այդուհանդերձ,  բուժօգնություն ցուցաբերող աշխատակիցները բժշկական ապահովագրությունից չեն օգտվում, անգամ բժշկական հագուստն են սեփական միջոցներով գնում։

Կադրային խնդիր, ըստ Թագուհի Ստեփանյանի,  շտապօգնությունը չունի։  ֆինանսական հոսքերի պակաս կա, ինչն էլ դժգոհության ալիք է ստեղծում։

«Շտապօգնությունում աշխատել ցանկացող երիտասարդ բժիշկների, բուժքույրերի և վարորդների մեծ բանակ կա։  Այստեղ խնդիրը բրիգադների  ավելացման մեջ է։ Դրա համար համապատասխան ֆինանսական հոսք է անհրաժեշտ։ Բրիգադներ կարող ենք ավելացնել միայն այդ դեպքում»,- նշում է շտապօգնության ծառայության ղեկավարը։

Վերջին օրերին շտապօգնությանն առնչվող խնդիրներին երեկ առողջապահության նախարարն է արձագանքել։  Արսեն Թորոսյանն ընգծել է, որ շտապօգնության ծառայության արդյունավետության բարձրացման ճանապարհներից մեկը դրա կենտրոնացումն է մեկ կազմակերպության մեջ, որտեղ նույն հարկի տակ կհամախմբվեն մինչ օրս գործող ապակենտրոնացված շտապօգնության ծառայությունները։

Նախարարի խոսքով՝ շտապօգնության ոլորտում դեռ աշնանը մեկնարկած բարեփոխումները,  վերջին շրջանի զարգացումների պատճառով, ավելի կարագացվեն։

 

Նելլի Մելքոնյան

Մանրամասները՝ տեսանյութում։