Եվրանեսթում գրեթե յուրաքանչյուր զեկույցից հետո հղում էր արվում Հայաստանին՝ որպես դրական օրինակ. Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ:

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Գերմանիայում է։ Ի՞նչ ակնկալիքներ կան այդ այցից, հատկապես, որ այն որոշակի եվրաինտեգրման տարրեր է պարունակում, իսկ Գերմանիան Եվրոպայի ամենաազդեցիկ երկիրն է:

– Իմ կարծիքով՝ այս այցի ամենակարևոր հարցերից մեկը Գերմանիայի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումն է: Եվրանեսթի պատվիրակության՝ Բրյուսել կատարած այցի ժամանակ նաև այդ հարթակում հետաքրքրվել ենք հատկապես արևմտյան Եվրոպայի երկրներում համաձայնագրի վավերացման գործընթացով: Տարբեր երկրներում տարբեր փուլում է գտնվում: Համաձայնագիրը վավերացվել է ԵՄ 10 երկրների կողմից, 18 երկիր էլ դեռ պետք է վավերացնի:

– Կարծիք կա, որ այդ երկրների կողմից վավերացումը դանդաղում է:

– Եթե գործընթացը սկսվել է մեկ տարի առաջ, չեմ հասկանում, թե որտեղ է դանդաղել: 1 տարի 2 ամսում 10 երկիր է վավերացրել: Սովորաբար նման փաստաթղթերի վավերացումը 2-3 տարի է տևում: Պարզապես մենք պետք է հետևենք գործընթացին և երկրների հետ կապը պահենք:

– Նաև կարծիք կա, թե անցած տարվա հունիսին ուժի մեջ մտած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության
համաձայնագրի 80 տոկոսի կիրարկումն է դանդաղում:

– Կիրարկման ճանապարհային քարտեզն արդեն ուղարկվել է մեր եվրոպացի գործընկերներին, և այդ փաստաթղթի մասին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ասաց, որ տպավորիչ է: Բոլորովին վերջերս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը հանդիպում ունեցավ մեր եվրոպացի գործընկերների հետ: Իմ տպավորությամբ՝ գործադիրում գործընթացը բավականին դինամիկ է, և համաձայնագրի կիրարկման դեպքում խնդիր չեմ տեսել:

– Դուք նաև Եվրանեսթում Հայաստանի պատվիրակության անդամ եք և նոր եք վերադարձել Բրյուսելից՝ այդ կառույցի հանձնաժողովների նիստերին մասնակցելուց հետո: Ի՞նչ ուշագրավ գործընթաց կառանձնացնեք մեր երկրի համար:

– Ես առաջին անգամ էի մասնակցում այդ նիստերին և անկեղծորեն տպավորված էի մեր երկրի նկատմամբ անդամ երկրների, մեր եվրոպացի գործընկերների, եվրոպացի փորձագետների վերաբերմունքից: Գրեթե յուրաքանչյուր զեկույցից հետո հղում էր արվում Հայաստանում ընթացող գործընթացներին՝ որպես զեկույցում արտացոլված փաստերի առումով դրական օրինակի: Մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների դեպքում շատ խոսվեց մեր ձեռքբերումների մասին, մեր ու ԵՄ օրենսդրության մոտարկումների հեռանկարներից:

– Թեև Դուք առաջին անգամ էիք մասնակցում Եվրանեսթի նիստերին, բայց հեղափոխությունից հետո Հայաստանի նկատմամբ ի՞նչ վերաբերմունք է նկատելի այդ կառույցում:

– Կա որոշակի հետաքրքրություն մեր երկրի նկատմամբ: Իմ տպավորությամբ՝ տիրում էր մի կոնսենսուսային իրավիճակ, որ ՀՀ-ում իրադարձությունները զարգանում են դրական հունով:

– Անցած տարի հուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած այցի ավարտին հայտարարեց, թե «Հեղափոխությունից հետո մենք Եվրամիությունից լսել ենք բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց ըստ էության՝ քաղաքականության մեջ առայժմ որևէ շոշափելի փոփոխություն չկա: Եվ հարցն այսպես եմ ձևակերպում. մենք սա արձանագրում ենք և կարծում ենք, որ կա՛մ պետք է այդ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնել, կա՛մ քաղաքականությունն էականորեն փոխել»: Հեղափոխությունից 9 ամիս անց Հայաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականության մեջ կա՞ փոփոխություն:

– Այո՛, նկատել եմ: Ինչպես ցանկացած քաղաքական փոփոխությունից հետո՝ գործընկերները ցանկանում են հասկանալ, թե, ի վերջո, ինչ է կատարվում տվյալ երկրում նման գլոբալ փոփոխությունից հետո: Թեև սկզբում կար որոշակի սպասողական վիճակ, քանի որ այդ իրադարձություններն անսպասելի էին նաև իրենց համար: Հիմա հարաբերությունները դինամիկ են զարգանում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արմինե Ավետյան