Արցախում Դուք ունեք բազմահազար երկրպագուներ, ովքեր սիրում ու գնահատում են Ձեր արվեստը. Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Մանսուրյանին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Արցախի  Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 27-ին շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին:

Ուղերձում ասված է.

«Հարգարժան պարոն Մանսուրյան,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։

Մեծ է ձեր ավանդը ազգային մշակույթի զարգացման գործում։ Սկիզբ առնելով ժողովրդական ակունքներից եւ ստանալով ժամանակի շունչը՝ Ձեր ստեղծագործությունն իր ուրույն տեղը զբաղեցրեց ոչ միայն հայկական, այլ նաեւ համաշխարհային երաժշտարվեստի մեջ։ Դուք անմահ գործեր եք ստեղծել տարբեր ժանրերում եւ լրացրել մեր դասական երաժշտության երեւելիների շարքը։

Արցախում Դուք ունեք բազմահազար երկրպագուներ, ովքեր սիրում ու գնահատում են Ձեր արվեստը։

Սիրելի մաեստրո, մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ նշանակալի տարեդարձի կապակցությամբ եւ մաղթում քաջառողջություն, նորանոր ստեղծագործական նվաճումներ ու մեծագույն հաջողություններ՝ Ձեր հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին»։