Հայաստանում համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ 38 հափշտակություն է կատարվել

Լուրեր

12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում 2017 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցվել է համակարգչային հանցագործության 128 դեպք: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, համակարգչային հանցագործության դեպքերի գերակշիռ մասը վերաբերվում է հափշտակություններին, որոնք կատարվել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ`38 դեպք, որից 35-ով հարուցվել է քրեական գործ,13-ը ուղարկվել դատարան: «Շոշափելի թիվ են կազմում նաև համակարգչային տեղեկատվությանը ապօրինի տիրանալու դեպքերը: 2017 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցվել է 16 նման դեպք, նույն քանակությամբ քրեական գործ է հարուցվել, իսկ 2-ը ուղարկվել է դատարան»,- նշեցին ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից:

Այս տարի նաև գրանցվել է պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու 9 դեպք և վնասաբեր ծրագրեր մշակելու, օգտագործելու և տարածելու մեկ դեպք:

«ՀՀ ոստիկանության կողմից պարբերաբար կազմակերպվում են հեռուստահաղորդումներ, իսկ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների կողմից տարբեր ԶԼՄ-ների տրվող հարցազրույցների միջոցով ներկայացվում են կիբերհանցավորության տարբեր դրսևորումները և այլ արդի մարտահրավերները այս ոլորտում»,- ասացին ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից:

ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմում գործող բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինը ակտիվ համագործակցություն է իրականացնում Եվրոպայի խորհրդի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և մի շարք այլ միջազգային կառույցների հետ: