Երևանի քաղաքապետարանը 974 հազար դոլարի պարգևավճար է բաժանել. պարգևատրվածների անունները գաղտնի են պահվում

Լուրեր

26.04.2024 | 18:46
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
26.04.2024 | 18:30
A-politic Պետր Պիրունչիկի հետ. ԱՆՈՆՍ
26.04.2024 | 18:24
Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ
26.04.2024 | 18:23
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. Անի Բադալյան
26.04.2024 | 18:17
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
26.04.2024 | 18:16
Փոփոխություններ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում
26.04.2024 | 18:09
Թուրք պատգամավորը դիմել է խորհրդարանի նախագահին՝ Հայոց ցեղասպանության մեղավորների բացահայտման հետաքննություն սկսելու առաջարկով
26.04.2024 | 18:07
Շոլցը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մասին, ԱՄՆ-ը Կիևին թույլատրել է իր հրթիռներով հարվածել Ղրիմին․ ԼՈՒՐԵՐ
26.04.2024 | 17:58
Մեկնել է Բաքու, հանդիպել հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ․ պետական դավաճանության մեղադրանքով 2 անձ է հետախուզվում
26.04.2024 | 17:54
Մենք լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը․ Փաշինյան
26.04.2024 | 17:52
Պետդումայում օրինագիծ են ներկայացրել դատական կատարածուների՝ քաղաքացիների վրա կրակելու իրավունքի մասին
26.04.2024 | 17:44
ՀՔԱՎ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Մաքսիմ Վաիտկիավիչուսին և մերժել Բելառուսի արտահանձման պահանջը
26.04.2024 | 17:36
Շոլցն Ալիևի հետ հանդիպմանը մանրամասն քննարկել է Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար վիճակի և լրագրողների ձերբակալման հետ կապված հարցեր
26.04.2024 | 17:32
Ահազանգ՝ Պուշկինի փողոցի ակումբներից մեկում բարձր երաժշտության հետ կապված․ ոստիկաններն արձանագրություն են կազմել
26.04.2024 | 17:29
ԱՄՆ-ն Ուկրաինային թույլատրել է հեռահար հրթիռներով հարվածել Ղրիմին․ The New York Times
Բոլորը

Պարգևատրումների շուրջ նոր աղմուկ է բարձրանում: Երևանի քաղաքապետարանը 2018 թվականին 474 մլն դրամ կամ 974 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել պարգևատրումներին: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղված գրավոր հարցման պատասխանից:

Միաժամանակ Երևանի քաղաքապետը հրաժարվել է ներկայացնել պարգևատրումների ցանկը, որտեղ նշված է, թե որ աշխատակցին որքան գումար է տրվել: Քաղաքապետարանից պատճառաբանել են, որ դա համարվում է անձնական տվյալների պահպանման խախտում: Քաղաքապետարանի՝ Factor.am-ին ուղարկված պատասխանը ներկայացնում ենք ստորև:

«Ի պատասխան Ձեր հարցման՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ընդունարանից տեղեկացնում են, որ Ամանորի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին դրամական պարգևատրում տրամադրելու նպատակով հատկացվել է ընդհանուր 474.097.560 դրամ գումար, և դրամական պարգևատրմամբ խրախուսվել է ընդհանուր թվով 1628 աշխատակից. տեղեկացնում են նաև, որ հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետը, ելնելով գործատուի կողմից աշխատողի անձնական տվյալները փոխանցելու օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատառումներից, Երևանի քաղաքապետարանը ներկայումս դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը, և անձնական տվյալների՝ երրորդ անձանց փոխանցման հարցին առնչվող իրավական կարգավորումների մասով համապատասխան պարզաբանում ստանալուց հետո, Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի»:

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պահպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը մեր հարցին ի պատասխան՝ ներկայացրեց աշխատողի անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցելու հիմնական կանոնը. «Մարդու անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ անձնական տվյալների օրինական մշակման, այդ թվում՝ հրապարակման, հիմքերից են մարդու համաձայնությունը, ինչպես նաև օրենքով նախատեսված լինելը: Նույնականացվող անձանց պարգևավճարների դեպքում առերևույթ գործ ունենք աշխատանքային հարաբերությունների և աշխատողի անձնական տվյալների հետ, ուստի գործում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի կանոնը, համաձայն որի՝ գործատուն պարտավոր է աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց` առանց աշխատողի գրավոր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է աշխատողի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում: Ուստի, առանց աշխատողի համաձայնության, նրա անձնական տվյալների հրապարակումը թույլատրվում է, եթե նախատեսված է օրենքով»,- ասաց նա:

Մինչդեռ ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պահպանության գործակալության նախկին պետ Շուշան Դոյդոյանը Factor.am-ի հետ զրույցում պնդում է, որ պարգևավճարների հրապարակումն օրենքի խախտում չի համարվում: «Կարծում եմ՝ որ ոչ, հատկապես եթե սա հենց այն տեղեկատվությունն է, որը նախկինում արդեն հրապարակվել է։ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 49 հոդվածի համաձայն՝ քաղաքապետի կարգադրությունները պետք է հրապարակվեն։ Իսկ պարգևատրումներն արվում են հենց կարգադրությունների հիման վրա։ Այնպես որ, հրապարակման ենթակա տեղեկատվություն է, այն էլ ՝ տնօրինողի սեփական նախաձեռնությամբ։ Ի դեպ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ևս դիմել է քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել 2018թ. 4-րդ եռամսյակի ընթացքում պարգևատրված անձանց անուն- ազգանունները և գումարի չափը։ Դեռևս ժամկետում է հարցումը»,- ասաց նա։

Չի բացառվում, որ Հայկ Մարությանը չի ցանկանում պարգևատրումների ցանկը հրապարակել՝ պայմանավորված մարզպետների պարգևավճարների շուրջ ստեղծված վերջին աղմուկով:

Նշենք, որ Արարատի, Կոտայքի, Արմավիրի և Սյունիքի մարզպետներն իրենց ու իրենց ենթականերին բարձր պարգևավճարների էին արժանացրել:

Ավելի վաղ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ 2019թ. բյուջեում պարգևավճարների բյուջեն ավելացել է 1 միլիարդ 200 միլիոն դրամով:

Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ 2017 թվականին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի պարգեւավճարներին համար հատկացվել է 275 մլն դրամ, իսկ ահա 2016-ին պարգեւավճարների բյուջեն կազմել է 271 մլն դրամ: Ուշագրավն այն է, որ թափանցիկ ու ՀՀ քաղաքացուն հաշվետու հեղափոխական իշխանությունը հրաժարվում է հարկատուներին ներկայացնել, թե 474 մլն դրամն ինչ համամասնությամբ է բաշխվել: Անդրադառնալով նախկին պարգեւատրումներին՝ նշենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն իրեն պարգեւատրել էր 575 հազար դրամով, տեղակալներին՝ 478 հազար եւ 443 հազար դրամներով:

Հայկ Վարդանյան