Factor TV-ն հաշվել է կառավարության անդամների կանխիկ փողերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Էս կանխիկի հարցը պիտի լուծենք։ Ժողովուրդ, ինչների՞ս է պետք կանխիկ փողը, ի՞նչ են անում մարդիկ կանխիկով»,- Նիկոլ Փաշինյանի հռետորական այս հարցը երեկ հնչեց Կառավարության նիստում։ 

Ո՞ւմ է պետք կանխիկ փողը, ո՞վ է սիրում գումարը պահել թղթի տեսքով․ Factor TV-ն ուսումնասիրել է Կառավարության անդամների հայտարարագրերը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 50 միլիոն դրամ կանխիկ ունի, Տիգրան Խաչատարյանը՝ 10 հազար դոլար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը 3 միլիոն դրամի չափով կանխիկ է հայտարարագրել, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ 2,7 միլիոն դրամ և 5000 դոլար, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ 37 հազար դոլար և 2 միլիոն 750 հազար դրամ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կանխիկ 250 հազար դրամ ունի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ 4 միլիոն 910 հազար դրամ և 8700 եվրո։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը 1 միլիոն 900 հազար դրամ է հայտարարագրել, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ 1,5 միլիոն դրամ, 34 հազար դոլար և 500 եվրո։ Շրջական միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը 2 միլիոն դրամ կանխիկ գումար ունի, տարվա սկզբին առկա 20 հազար դոլար կանխիկը ծախսել է։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 20 հազար դոլար, 10 հազար եվրո և 1 միլիոն դրամ է հայտարարագրել, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ 4,1 միլիոն դրամ, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ 100 հազար դրամ։

Կառավարության միակ անդամը, որը կանխիկ գումար չի հայտարարագրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն է։ 

«Ինչ կա մեր նորմալ, բնականոն կյանքում, որը սահմանված է օրենսդրությամբ, բարոյական նորմերով  և այլն, և այլն։ Ի՞նչ կա, որ հնարավոր չէ անել անկանխիկով»,- նույն նիստի ժամանակ նշեց վարչապետը։

Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, 700 հազար դրամի և 500 դոլարի չափով կանխիկ է հայտարարագրել, նրա կինը՝ Աննա Հակոբյանը՝ 650 հազար դրամ և 8500 դոլար։

Կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարները ևս հայտարարագիր և կանխիկ գումարների վերաբերյալ տվյալներ են ներկայացնում։ Օրինակ՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը 4 միլիոն դրամ և 2000 դոլար կանխիկ է հայտարարագրել, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ավելի քան 186 միլիոն դրամ կանխիկ ունի, Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը 22 հազար դոլար, 4 հազար եվրո, 2 միլիոն դրամ է հայտարարագրել, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ 30 միլիոն 800 հազար դրամ, 19 հազար 500 եվրո, 24 հազար 900 դոլար։

«ՀԴՄ-ների մասին որ խոսեցիք, պատկերը բավականին լավն է։ Բոլոր կտրոնների քանակով 18 տոկոսանոց աճ ունենք, հասույթով 11 տոկոսանոց աճ ունենք։ Այստեղ ուրախալին այն է, որ անկանխիկի վարքագիծը կտրուկ փոխվել է առևտրում։ Անկանխիկի կտրոնների քանակով 52 աճ ունենք, իսկ հասույթների 31 տոկոսանոց աճ ունենք։ Այսինքն՝ կտրոնների և հասույթների մեծ մասն ապահովվում է անկանխիկի միջոցով»,- Կառավարության նույն նիստի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահը։

Էդուարդ Հակոբյանը 4 միլիոն դրամ կանխիկ է հայտարարագրել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կանխիկ գումարներ չունեն։

Վարչապետին ենթակա մարմիններից Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը 20 հազար դոլար և 15 միլիոն 350 հազար դրամ կանխիկ դրամ է հայտարարագրել, Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը՝ 8 միլիոն 300 հազար դրամ, 9700 դոլար, 1800 եվրո։ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը 14 միլիոն դրամ և 5 հազար դոլար կանխիկ ունի, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ 3400 եվրո, 6600 դոլար և 100 հազար դրամ։

10 մարզերի ղեկավարները նույնպես կանխիկ գումարներ են հայտարարագրել, առանձնացրել ենք նրանցից մի քանիսինը։

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը 13 միլիոն դրամ կանխիկ գումարի է տիրապետում, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը 78 հազար 500 եվրո, 20 հազար դոլար և հայտարարատու տարվա սկզբին եղած 27 միլիոն 800 դրամից մնացած 3 միլիոն 800 հազար դրամ ունի։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը 10 միլիոն դրամ կանխիկ գումար է հայտարարագրել, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը 10 միլիոն դրամ, 25 հազար դոլար և 18 հազար եվրո է հայտարարագրել։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 10 հազար դոլար և 1 միլիոն դրամ կանխիկ դրամ ունի։ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը մեծ չափի կանխիկ գումար է հայտարարագրել՝ 1,5 միլիոն դոլար, 35 միլիոն դրամ,  650 հազար եվրո, 5 միլիոն ռուբլի։

Հիմա այս պաշտոնյաների ի՞նչին է պետք կանխիկ փողը․ Փաշինյանի հարցին, փաստորեն, պետք է պատասխանեն առաջին հերթին հենց ինքն ու Կառավարության մյուս անդամները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան