Մարզպետների շռայլ պարգևատրումների հետքերով. ԱԺ-ում մտածում են սահմանափակումներ մտցնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում համատարած աղքատության և խնայողությունների գնալու՝ հեղափոխական իշխանության հայտարարությունների ֆոնին 2018-ի տարեվերջին մարզպետները շռայլորեն պարգևատրել են իրենք իրենց և մարզպետարանների աշխատակիցներին։ Խոսքը, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձի մասին է, որը, օրենքի համաձայն, տրվում է պետական հիմնարկների՝ որակյալ աշխատանք կատարած աշխատակիցներին։ Մարզպետներից ամենաօրիգինալը, թերևս, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն է գտնվել։ Նախկին փոխոստիկանապետը իրեն ու մարզպետարանի 22 աշխատակցի նույն օրը պարգևատրել է երկու անգամ՝ տարբեր կարգադրություններով։

Այսպես, ամսական 661 400 դրամ ստացող Հունան Պողոսյանը մի կարգադրությամբ իրեն պարգևատրել է 342 740 դրամով, երկրորդ կարգադրությամբ՝ 101 460 դրամով։ Նա շռայլ է գտնվել նաև իր 3 տեղակալների նկատմամբ։ 529 120 դրամ ամսական աշխատավարձ ստացող տեղակալները պարգևատրվել են մի դեպքում 274 190, մյուս պարագայում՝ 81 170-ական դրամով։

2016 թվականին Արարատի մարզի Նոր կյանքի ընդդիմադիր գյուղապետ Գարիկ Սարգսյանն աճուրդի էր հանել համայնքի սեփականություն հանդիսացող ծառայողական ավտոմեքենան, որ այդ գումարով լուծի համայնքի կենտրոնական փողոցի լուսավորման խնդիրը։ Այն ժամանակ Գարիկ Սարգսյանը խոստացել էր՝ օրերը տաքանալուն պես ինքն աշխատանքի է ներկայանալու հեծանիվով։ Այսօր արդեն Արարատի մարզպետ դարձած Սարգսյանը խնայողություն չի անում։ Ավելին՝ նրա կարգադրությամբ տրված պարգևավճարների չափը գերազանցում է օրենքով սահմանված չափը։

Արարատի մարզպետարանի 15 աշխատակցի, այդ թվում՝ նաև իրեն, Գարիկ Սարգսյանը պարգևատրել է աշխատավարձի 104․5% դրույքաչափով։ Ինչի արդյունքում 661 400 դրամ ամսական աշխատավարձ ստացող Գարիկ Սարգսյանի պարգևավճարը կազմել է 691 163 դրամ։ Տեղակալները, որոնք ևս 104․5% դրույքաչափով են պարգևատրվել, ստացել են 552 930 դրամ։ Նշենք, որ ըստ օրենքի՝ պետական պաշտոն զբաղեցնող անձի պարգևավճարը պիտի լինի մինչև մեկ ամսվա աշխատավարձի 100%-ի չափով։ Գարիկ Սարգսյանի ու նրա ենթակաների պարգևավճարը նշված սահմանաչափից 4․5%-ով ավելի է։

Սյունիքի և Արարատի մարզպետների օրինակին են հետևել նաև Հայաստանի մյուս 9 մարզերի ղեկավարները։ Հետաքրքրական է, որ, օրինակ, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկում կան մարզպետարանում ընդամենը մի քանի ամիս աշխատածներ։

Մարզպետների այս քայլն  այսօր քննարկման առարկա էր դարձել Ազգային ժողովում։ Ըստ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ մարզպետները չեն գերազանցել իրենց լիազորությունները, նրանք գործել են օրենքի թույլատրելիության շրջանակում․ «Պիտի նշենք, որ այդ պարգևատրումները տեղի են ունեցել ոչ միայն մարզպետարաններում, եղել է հենց նախորդ գումարման Ազգային ժողովում՝ բոլոր պատգամավորները ևս պարգևատրումներ ստացել են։ Եթե ունենք այդ մոտեցումը, պիտի հասկանանք՝ մի կառույցի պարագայում մենք ընդունելի համարում ենք, մյուս կառույցների պարագայում՝ ո՞չ»։

Լիլիթ Մակունցը խոստացավ, որ «Իմ քայլը» խմբակցությունում կքննարկվի հարցը՝ հաշվի առնելով նաև հանրային բացասական արձագանքը․ «Տեսնենք նաև, թե ինչպիսի սահմանափակումներ կարող ենք մտցնել օրենքի դաշտում։ Հանրության ընկալումն անպայման պետք է հաշվի առնել»։

Ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Բարգավաճ Հայաստանը» ոչ միայն հրապարակայնորեն չի մեկնաբանել մարզպետների՝ շռայլ պարգևատրումները, այլև խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը զարմացավ, թե ինչու են լրագրողներն այդ հարցի մեկնաբանության խնդրանքով դիմում իրենց․ «Գուցե դուք մեզնից պահանջեք, որպեսզի անդրադառնանք, թե Հայաստանի այսինչ մարզում որևէ գյուղապետ հեծանիվի փոխարեն ինչո՞ւ է մոտոցիկլ գնել»։

Այդուհանդերձ, ըստ Գևորգ Պետրոսյանի՝ կասկածելի է պարգևատրման հիմքը, քանի որ պարգևատրվածների մի մասի աշխատանքային գործունեության 1 տարին չի լրացել։ Ազգային ժողովի խմբակցություններից միայն «Լուսավոր Հայաստանն» ընդգծված կերպով քննադատեց ճոխ պարգևատրումների երևույթը։

«Այն կարգադրությունները, որոնք ընդունել են մարզպետները, ես կարծում եմ անընդունելի է, որովհետև 7 ամիս կամ 2 ամիս աշխատած հանրային պաշտոնյաները և ծառայողները չէին կարող այդպիսի բարձր պաշտոնային դրույքաչափերով պարգևավճարներ ստանալ»,- ասաց պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը համաձայն չէ իշխող «Իմ քայլից» եկող պարզաբանումներին, թե պետական համակարգում կոռուպցիա չկա և պարգևավճարներով փորձ է արվում լրացնել ցածր աշխատավարձի բացը։ Ըստ պարոն Գորգիսյանի՝ պարգևատրման այս ինստիտուտը զերծ չէ կոռուպցիոն ռիսկերից․ «Աշխատավարձերն է պետք բարձրացնել, որովհետև այսպես շատ մեծ կամայականություն է թողնված, թե ում պիտի վերադասը նշանակի այդ հավելավճարները, հետևաբար՝ ոչ համակարգային, հետևաբար՝ կոռուպցիոն շատ մեծ ռիսկեր ստեղծող դաշտ է նոր բացվում»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում հույս ունեն, որ հատկապես հանրային անհամաձայնությունից և աղմուկից հետո մարզպետները կվերանայեն իրենց մոտեցումները։

Ռոբերտ Անանյան