Հայաստանը կարող է արևային էներգիայի արտադրության աշխարհի կենտրոնը դառնալ. Վահան Համազասպյան ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Բանտում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
Բոլորը

Հայաստանը գազ, նավթ չունի, բայց արևային էներգիայի մեծ պաշարներ ունի: Հունվարի 18-ին հրավիրված ասուլիսում ասաց «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը և մի քանի տվյալ ներկայացրեց: Նրա տվյալներով՝ աշխարհի 30 երկրներում կա 193 ատոմակայան, 454 էներգաբլոկ, որոնք արտադրում են 400 Գվտ/ժ էներգիա:

«Հաշվարկը ցույց է տալիս, որ Հայաստանի տարածքով անցնում է այնքան արև, որը բավական կլինի աշխարհի էներգետիկ պահանջարկը բավարարելու 21 անգամ: Մեր արևի պաշարներն ավելի շատ են, քան ամբողջ աշխարհի էներգետիկ պաշարները»,- նշեց Համազասպյանը:

Այս իրավիճակում Հայաստանը չի կարողանում այս բնագավառում արդյունքի հասնել, և Վահան Համազասպյանը չի կարողանում հասկանալ նաև իշխանությունների կեցվածքը:

«Անցյալ տարի, դեռևս հեղափոխությունից առաջ, Սպիտակում քանդեցին մի հսկայական գործարան, որը շատ պետք էր մեր արևային տեխնիկան զարգացնելու համար, մենք կդառնայինք աշխարհի կենտրոնը արևային տեխնիկայի արտադրության բնագավառում: Ամեն ինչ քանդեցին, ոչ մեկը տեր չեղավ: Դիմեցի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ոստիկանապետին, պատասխաններն ուղղակի զարմացնում են մեզ»,- նշեց Համազասպյանը, սակայն չմանրամասնեց, թե ինչ պատասխան է ստացել:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դնում հեղափոխություն իրականացնել նաև տնտեսության մեջ. «Համոզված եմ՝ շատ ճիշտ քայլ կլինի: Պետք է այսօր ամեն ինչ անել, որ ծրագիրն իրականացվի Հայաստանում: Ես կոչ կանեի, որ պառլամենտի հանձնաժողովների ձևավորումից հետո այս խնդիրը դրվի քննարկման՝ որպես առաջնահերթ: Տեխնիկական առումով մենք պատրաստված ենք, ուղղակի պետք է մասսայականացնել արտադրությունը: Դրա համար առնվազն պետք է հասկանալ, թե ինչ գործարաններ դեռևս ունենք և արագ գործի անցնենք»:

Համազասպյանն ասում է՝ այս ծրագրի ամենակարևոր գաղափարն այն է, որ կարողանանք ստեղծել հելիոտեխնիկական արդյունաբերություն և աշխարհին մեզ համար շուկա դարձնենք: Նա վստահեցրեց, որ զանգվածային արտադրության դեպքում հնարավոր կլինի արևային էներգիայի միջոցով ծածկել էներգիայի ծախսն ու մաքուր բնություն ստեղծել:

Մանրամասները՝ տեսանյութում: