Մարզպետարանների աշխատակիցների թիվը պետք է պակասի, օպտիմալացման նախագիծը շուտով կլինի. Սուրեն Պապիկյան

Լուրեր

12.06.2026 | 01:05
ԱԱ-2026․ Երեք կարմիր քարտ ու տանտերերի հաղթանակ՝ բացման խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 01:02
Բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ողջ իրավական գործիքակազմը. Իվետա Տոնոյան
12.06.2026 | 00:20
Ինչ է սահմանում ԸՕ-ն առանձին տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում․ ԲՀԿ-ն կորցնում է 213 քվե, եթե վերաքվեարկություն չլինի
11.06.2026 | 23:30
Սարգիս Սարգսյանը սահմանափակ կարողություններ ունեցող շախմատիստների ԱԱ-ի առաջատարների թվում է
11.06.2026 | 23:19
ԱԱ-2026-ի առաջին գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 23:16
Սյունիքի 35/65 տեղամասի քվեարկությունը ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց
11.06.2026 | 22:59
ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 ընտրատեղամասի արդյունքները. ՔՊ-ն այնտեղ 630 քվե էր ստացել, «Ուժեղ Հայաստանը»` 222
11.06.2026 | 22:48
Ռուս-ուկրաինական պատերազմում կռված ադրբեջանցիները դատապարտվել են 3-5 տարվա ազատազրկման
11.06.2026 | 22:34
Ո՞ւմ օգտին են փոխվում թվերը․ վաղը կավարտվի ընտրությունների արդյունքների վերահաշվարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 22:32
Մեքսիկայում կայացավ ԱԱ-2026-ի բացումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 22:17
Ժոզե Մոուրինյուն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ
11.06.2026 | 22:14
ՀԱԿ-ը կոչ է անում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից. հայտարարություն
11.06.2026 | 21:58
Երևան–Սևան մայրուղու` կայծակի հետևանքով վնասված կամրջի հիմնանորոգումը կմեկնարկի մասնագիտական ուսումնասիրությունից հետո. նախարար
11.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.06.2026 | 21:30
Պուտինը պարտվել է այս ընտրություններում, ինչը շոկ է եղել․ լեգիտիմությունը չեն կարող կասկածի տակ դնել․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս փուլում քննարկվում է մարզպետարանների օպտիմալացման հարցը, շուտով նախագիծը կլինի: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:

«Ավելի արդյունավետ կառավարում է լինելու: Կրճատվողների մասին թվեր չեմ կարող ասել, քանի որ դա կախված է մարզի բնակչության թվաքանակից, մարզպետարանի աշխատակիցների քանակից և նրանց գործառույթներից: Սրան զուգահեռ՝ չի բացառվում, որ հիմա մարզպետարանները կստանձնեն գործառույթներ, որոնք նախկինում չեն ունեցել: Միևնույն է՝ մարզպտարանների աշխատակիցների թիվը պետք է պակասի, և գործառույթներն ավելի հստակ դառնան»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ քննարկվելու է մարզպետների տեղակալների թվի հարցը: Այս պահին յուրաքանչյուր մարզպետ ունի երեք տեղակալ. «Դա այս պահին քննարկման նյութ է, որն ընթացքում հասանելի կդառնա»:

Factor.am-ի հարցին՝ հատկապես ո՞ր մարզպետարանների աշխատակազմերն են ուռճացված, Սուրեն Պապիկյանը պատասխանեց. «Բոլորն էլ ուռճացված են: Չենք կարող նշել, որ մի մարզում ավելի ուռճացված է, իսկ մյուսներում՝ ավելի պակաս: Խնդիրը միայն արհեստական աշխատակազմը չէ: Այն աշխատանքը, որը կարող են անել 2-3 հոգով, անում են 5-6 հոգով: Մենք հիմա յուրաքանչյուր օղակ ուսումնասիրում ենք, խնդիրները տեսնում ենք: Համագործակցում ենք նաև միջազգային կառույցների հետ, որպեսզի օպտիմալացումը լինի ճիշտ ու նպատակային»:

Սուրեն Պապիկյանը, միաժամանակ, բացառեց մարզպետարանների միավորման տարբերակը:

Այս պահին շրջանառվում է կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն՝ 17 նախարարությունները դառնում են 12: Կրճատվում է նաև առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Նախագծով նախատեսվում է ունենալ հետևյալ նախարարությունները՝

  1. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
  2. առողջապահության նախարարություն
  3. արդարադատության նախարարություն
  4. արտակարգ իրավիճակների նախարարություն
  5. արտաքին գործերի նախարարություն
  6. բնապահպանության նախարարություն
  7. կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
  8. պաշտպանության նախարարություն
  9. տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
  10. բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն
  11. տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն
  12. ֆինանսների նախարարություն

Փաստորեն, նախագծի համաձայն, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, պետական գույքի կառավարման կոմիտեն, ջրային կոմիտեն միավորվում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

Կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միավորումից էլ ստեղծվելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Գյուղատնտեսության նախարարությունը միավորվում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը. այն կոչվելու է տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն:

Ռազմարդյունաբերական կոմիտեն միավորվելու է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությանը և կոչվելու է բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերական նախարարություն:

Սփյուռքի նախարարության գործունեությունը դադարեցվում է, իսկ կանոնադրության ուժը կորցրած է ճանաչվում:

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների վերջնական նախագիծը մի քանի օրից կքննարկվի ԱԺ-ում:

 

Հայկ Վարդանյան