Հայաստանն անխնա մսխում է հանքերը. ոչ մի հարստություն սերունդներին

Լուրեր

24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
Բոլորը

2017թ. առաջին կիսամյակում բնական պաշարների ոլորտում տրամադրվել է 21 թույլտվություն, որից 10-ը շահագործման և 11-ը՝ երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման նպատակով։ Հանքավայրերի շահագործման թույլտվությունները վերաբերել են բազալտի, տրավերտինի, տուֆի, կրաքարերի, ոսկու արդյունահանմանը։ Արդյունքում, 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ գործողության ժամկետում է 421 արդյունահանման և 42 երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման թույտվություն։ Եվս 30 շահագործման իրավունք է գործում  հանքային ջրերի արդյունահանման ոլորտում։ Համեմատության համար ասենք, որ 2016 թվականի ընթացքում տրվել է շահագործման և երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման 26 թույլտվություն, որից շահագործման՝ 17։ Այսինքն, նախորդ տարվա համեմատությամբ թույլտվությունների թիվն աճել է: Այս տեղեկությունը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հրապարակեց հուլիսի 25-ին:

Մեկ օր անց Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչները փակեցին ճանապարհը՝ բողոքի ցույց անելով գյուղի հարևանությամբ ոսկու հանքավայրի շահագործման դեմ: Համաձայն մամուլի հրապարակումների՝ հանքավայրի շահագործողը երկու ամիս առաջ բացված «Միռամ» ընկերությունն է, որի բաժնետոմսերի զգալի մասը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։ 

Հայաստանը հարուստ է տարատեսակ մետաղական և ոչ մետաղական հանքանյութերով` երկաթ, պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի, ար­ծաթ, ալյումին:

Եթե հանքարդյունաբերությունը  դրական ազդեցություն ունի սոցիալական տեսանկյունից, ստեղծում է միջինից բարձր եկամտով աշխատատեղեր, լցնում տեղական և համայնքային բյուջեները, ապա բնապահպանական ու առողջապահական տեսանկյունից այն խիստ խնդրահարույց է: Այս պահին, սակայն, մենք կանդրադառնանք հանքարդյունաբերական ռեսուրսների  փոշիացմանը և  ընդերքի հարստությունից ապագա սերունդներին զրկելուն:

Ներկայում հանքարդյունաբերության և  մետաղագործության ոլորտը ապահովում են Հայաստանի արտահանման գերակշիռ մասը:

Համաձայն ԱՎԾ-ի՝ 2017 թվականի առաջին կիսամյակում, հանքարդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.9 տոկոս՝ 2016 թվականի նույն ժամանակի համեմատությամբ: Իսկ 2016 թվականին, 15թ.-ի համեմատ, աճը կազմել էր 18.8 տոկոս: Այսինքն՝ հանքերի շահագործումը գնալով աճում է : Եվ այն, որ 2016-ին  չունեցանք տնտեսական անկում, մեծապես պայմանավորված էր հենց անխնա արդյունահանմամբ:

2015թ. գրանցված 3.1 տոկոս տնտեսական ակտիվության մեջ էլ մեծ տեղ ուներ հանքարդյունաբերությունը: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել էր 5.2%-ով: Հանքագործական արդյունաբերության ու բացհանքերի շահագործման ճյուղում աճի տեմպը կազմել է 20.5%: Ընդ որում, արձանագրված աճը եղել է պղնձի և մոլիբդենի համաշխարհային գների նվազման պարագայում: Այսինքն՝ անխնա արդյունահանել ենք:

2016-ի փետրվարին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը կոմբինատի ղեկավարությանը հանձնարարում էր անպայման աշխատել, նույնիսկ եթե պետք է՝ ինքնարժեքից ցածր. սոցիալական խնդիր ենք լուծում:

2016 թվականին Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակում էր Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ընկերությունը՝ 10 մլրդ դրամից ավելի վճարած հարկով: Այն 18-րդ տեղից բարձրացել էր 6-րդ տեղ: Խոշոր հարկատուների երկրորդ տասնյակում էր «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը՝ 8 մլրդ դրամով: Այն 27-րդ տեղից հասել էր 13-րդ տեղ: Ընկերությունը շահագործում է «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» և ունի երկրի ամենախոշոր՝ Սոթքի ոսկու հանքի մշակման իրավունքները:

Առաջին 20-ում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 5.2 մլրդ դրամի հարկով: Այն շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը: 2010-2015 թվականների ընթացքում հանքարդյունահանող կազմակերպությունների վճարած հարկերը կազմել են տարեկան շուրջ 40 մլրդ դրամ: Սա ցույց է տալիս, թե ինչ չափի են արդյունահանում: Վերջին վեց տարիների ընթացքում արտահանումը կազմել է 2.38 մլրդ ԱՄՆ դոլար:

Հանքարդյունաբերությունն էական մասնակցություն ունի նաև մարզերում աշխատատեղերի ապահովման գործում: Վերջին 7 տարիների ընթացքում ոլորտում զբաղվածների թիվը միջին հաշվով կազմել է շուրջ 9600 մարդ:

                        2010 2011 2012 2013 2014 2015 2016
Հանքագործական արդյունաբերությանև բացահանքերի շահագործման ոլորտում զբաղվածների թիվը 11.0 10.4 10.0 9.4 7.9 9.3 9.3

 

Ու այսպես՝ աղքատ, տնտեսապես թույլ և բազում մարտահրավերների առջև կանգնած երկիրը հանքերը սպառում է անխնա: Մենք մսխում ենք սերունդների հասանելիքը: Պաշարների մասին վերջին ուսումնասիրությունը 2012 թվականի է, ըստ որի՝ բազալտի  հանքանյութի ընդհանուր պաշարը  կազմում է 125 միլիարդ խ/մ, քրոմիտների պաշարները՝ 561 հազար տոննա, երկաթի պաշարները՝ 100 մլն տոննա, պղնձի հաստատված պաշարները՝ 8 մլն տոննա, մոլիբդենի հաստատված պաշարները՝ 857 հազար տոննա:

Հանքերը մսխում ենք, բայց դա երկարաժամկետ տնտեսական աճի հեռանկար չի տալիս:

Մենք այսօր օգուտ ենք քաղում շահագործվող բնական պաշարների ոչ ամբողջական ներուժից: Պետությունը չի ստանում իրեն հասանելիք շահաբաժինը: Եկամտի առյուծի բաժինը գնում է ձեռնարկատերերին, շահագործողները գերշահույթ են ստանում: Հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարությունն ուղղված է հումքի վաճառքին և ոչ թե տեղում վերջնական արդյունքի ստացմանը: Հայաստանից այսօր արտահանվող  հանքանյութի արժեքը բնականաբար շատ ավելի ցածր է, քան կարող էր լինել վերջնական արդյունքի դեպքում: Ամբողջական ցիկլի կազմակերպումը կնշանակի հիմնել նոր, ժամանակակից ձեռնարկություններ, որոնք իրենց հերթին կապահովեն աշխատատեղերի աճ, կմեծացնեն ճյուղի որակյալ մասնագետների կարիքը, այսինքն՝ երկրում կստեղծի ինժեներատեխնիկական կադրերի պահանջարկ:

ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածում գրված է. «Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև»:

Կառավարության 2017-22 թթ. գործունեության ծրագրում էլ հանքերի մասին նշվում է, թե ոլորտը պետք է լինի թափանցիկ, հանրության առջև ունենա բարձր հաշվետվողականություն: Կառավարությունը նախատեսում է. «Մինչև 2018 թվականի ավարտը կազմել և հրապարակել ՀՀ-ի կողմից Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում՝ հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող միջոցառումների վերաբերյալ առաջին ազգային զեկույց և մշակել ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզ.

Մինչև 2018 թվականի ավարտը մշակել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն և դրանից բխող միջոցառումների ծրագիր»:

2017 թվականի հունիսի 8-ին կառավարությունը հավանություն տվեց հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգին, որում վեր են հանվել հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրները: Սակայն ո՛չ հայեցակարգը, ո՛չ էլ կառավարության ծրագիրը հանքերի անխնա շահագործման առաջը չեն փակում:

Ներկայում համաշխարհային ապրանքային շուկաները անկում են ապրում, ընդհանուր առմամբ մետաղների գներն ընկել են և պահանջարկի մակարդակը ցածր է: Սակայն, վաղ թե ուշ, շուկան վերելք կունենա, իսկ մենք այլևս չենք ունենա վաճառելու բան:

 

Սևակ Հակոբյան