Կարագանդայում կրքերը հանդարտվում են, թեև հայերի օբյեկտների մոտ ոստիկաններ են հերթապահում. հայ համայնքի ղեկավար

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2019թ. հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում Նոր տարին նշող հաճախորդների միջև կենցաղային հողի վրա տեղի ունեցած ծեծկռտուքի ու սպանության հետևանքով լարվածությունը, կարծես, թուլանում է, թեև քաղաքի՝ ազգությամբ հայերի սեփականություն հանդիսացող օբյեկտները՝ խանութներ, սրճարաններ, ռեստորան, ճանապարհաշինական հիմնարկներ և այլն, անվտանգության նկատառումներով՝ դեռ չեն գործում:

Factor.am-ի հետ զրույցում Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը նշեց, որ հայերի՝ ժամանակավորապես փակ օբյեկտների մոտ 24-ժամյա ռեժիմով հերթապահում են տեղի ոստիկանական ուժերը, իսկ հունվարի 1-ից Կարագանդայում են Ղազախստանի ոստիկանության պետի և գլխավոր դատախազի տեղակալները:

«Հայերի օբյեկտները ժամանակավորապես փակ են, «նարյադները» կանգնած են, ոչ թե, որ ինչ-որ վտանգ կա, այլ իրենց անվտանգության համար»,- մանրամասնեց Կարագանդայի հայ համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ իրավիճակը լիովին վերահսկվում է:

Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում ծեծկռտուքի հետևանքով մեկ մարդ սպանվել է, երեքը՝ վիրավորվել: Փաստի առիթով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել են տեղի հայեր՝ Թորգոմ Մալխասյանը, Սոխակ Մալխասյանը և ազգությամբ ղազախ Քաիր Նադիրբեկովը: Կասկածյալ մյուս հայի՝ 21-ամյա Նարեկ Գուրուրյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Վերջինը երեկ համացանցում տեսանյութ է հրապարակել, որում չհերքելով, որ ներկա է եղել միջադեպին, հայտարարել է, որ ոչ մեկին չի սպանել, և որ պատրաստ է հանձնվել Ղազախստանի իշխանություններին, եթե ապահովվի իր անվտանգությունն ու  թափանցիկ քննություն:

Արթուր Նավասարդյանի խոսքով՝ Նարեկի հայտարարությունը հենց այն է, ինչ պահանջում են հանրավաքների ընթացքում: Այսինքն, որ բոլոր մեղավորները պատասխան տան, հետևաբար, իրավիճակը պետք է որ աստիճանաբար լիցքաթափվի: Մանավանդ, որ, Նալբանդյանի հավաստմամբ, ղազախական իշխանություններն ամեն ինչ անում են դրա համար:

Հարցին՝ այսինքն մեղավորը Նարե՞կն է, մյուս հայերը դա՞ են պնդում  ցուցմունքներում (Նարեկը, ի դեպ, հերքում է, որ ինքն է կատարել սպանությունը), Կարագանդայի հայ համայնքի ղեկավարը պատասխանեց. «Ոչ ոք չի կարող ասել՝ ով է սպանել, խառը կռիվ է եղել, քննություն է գնում: Քննությունը կպարզի, փորձաքննություն կլինի՝ բաց, թափանցիկ և կասեն: Ուղղակի, որ ինքը փախել էր, ասում են՝ ուրեմն մեղավոր է, որ փախել է»:

Factor.am-ի մեկ այլ զրուցակից էլ, ով 1990-ականների սկզբից ապրում է Ղազախստանում և ով չցանկացավ, որ իր անունը հրապարակայնացվի, գրեթե նույնը նշեց. «Եթե տպավորությունս ճիշտ է, իրավիճակը լիցքաթափվում է: Ուղղակի, իմ համոզմամբ, մերոնք ուշացան 2-3 օր, և շատ կեղտ դուրս թափվեց մյուս կողմից»։

Հիշեցնենք, որ տեղի ունեցածից հետո անցկացվող հանրահավաքների ընթացքում երբեմն հնչում էին հայերին քաղաքից վտարելու, նրանց սեփականությունը խլելու կոչեր:

Կարագանդայում շուրջ 4.000 հայ է բնակվում, իսկ ամբողջ Ղազախստանում՝ շուրջ 30.000: Հայ համայնքը Ղազախստանում ձևավորվել է մի քանի ալիքով՝ 1930-ականներին, 2-րդը՝ հետպատերազմյան փուլում՝ խոպանի յուրացման, հատուկ գործուղված մասնագետ-շրջանավարտների միջոցով, և վաղ 90-ականներին, երբ անկախության առաջին տարիներին Հայաստանում արձանագրվեց առաջին և ամենամեծ արտագաղթի ալիքը:

Հարուստ հայերից շատերը ներգրավված են ճանապարհաշինության ոլորտում,  առհասարակ, Ղազախստանի հայության շրջանում անապահով ընտանիքներ չկան: Ինչ վերաբերում է Սոխակ և Մեխակ Մալխասյաններին, ապա նրանց պապը՝ շուրջ 70 տարեկան, Ղազախստան է տեղափոխվել 1989 թվականին: Նա բժիշկ է եղել, սակայն այստեղ բիզնեսով է զբաղվել և, հայ համայնքի ղեկավարի պնդմամբ, հարգված և արժանավոր մարդ է:

Արթուր Նավասարդյանի խոսքով՝ բողոքի ցույցերի ժամանակ ազգամիջյան բախումների կոչերով հանդես եկողները հրավիրվում են ոստիկանություն, նրանցից բացատրություններ են վերցնում: Ժամեր անց պաշտոնապես հայտարարվեց, որ Կարագանդայի ոստիկանությունում քննություն է սկսվել՝ Ղազախստանի Քրեական օրենսգրքի 174 հոդվածի հատկանիշներով (սոցիալական, ազգային, տոհմային, ռասայական, դասային կամ կրոնական երկպառակության հրահրում):

Համայնքի ղեկավարը կտրականապես հերքում է տեսակետը, թե կենցաղային հողի վրա տեղի ունեցած այս միջադեպը, գուցե, առիթ էր, կայծ՝ երկար ժամանակ հասունացած տրամադրությունների, որից բռնկվեց ազգամիջյան լարվածության տարրերով այս իրավիճակը. «Նման բան չկա, ղազախները միշտ հարգանքով են եղել: Ուղղակի էստեղ որոշ ուժեր, որոշ մարդիկ կան, որոնք ուզում են, որ մի քիչ ուրիշ սցենարով գնա ամեն ինչը»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ «որոշ ուժերն» ադրբեջանցիներն են, Արթուր Նավասարդյանը բացասական պատասխան տվեց՝ կրկնելով՝ որոշ ուժեր, ապա հավելեց, թե մարդիկ, որոնք, գուցե, աշխատանք չունեն, այսինքն՝ այդ ամենն արվում է սոցիալական հողի վրա:

Factor.am-ի հետ զրույցում տեղի հայերից՝ Աստանայում ապրող նախկին լրագրող Արթուր Միսկարյանը նշեց, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ երկրում որևէ ազգամիջյան գործընթաց չկա: Այլ բան, որ, ըստ նրա, այս միջադեպը որոշ ոչ պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կողմից ներկայացվեց այդպիսին:

«Ինչո՞ւ, որովհետև ինչ-որ մի ժամանակահատված պետական լրատվամիջոցները բացարձակ լռություն էին պահպանում: Այդ պատճառով, այո՛, տարբեր մեկնաբանություններ եղան»,- նշեց նա:

Հայաստանից և Ղազախստանից սոցցանցերի օգտատերերը շրջանառում են կատարվածի վերաբերյալ 2 վարկած. մեկի համաձայն՝ այս պատմությունից  ցանկացան օգտվել ղազախական ընդդիմությունն ու որոշ արտաքին ուժեր, ըստ երկրորդի՝ Ադրբեջանն ու Թուրքիան, ցանկության դեպքում, կառավարում են Ղազախստանի հասարակական տրամադրությունները:

Այս մասին մեր հարցին նախկին լրագրողը պատասխանեց. «Վստահ չեմ, որ ադրբեջանական լոբբին Ղազախստանում այնքան հզոր է, որ  ինչ-որ կերպ կարողանա ներազդել երկրի ներսում քաղաքական որոշումների վրա: Բայց այստեղ, այո՛, կան ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ, որոնք նման ագրեսիա, այդ տրամադրությունների վրա ազդելու փորձեր, երևի, արեցին: Եվ շատ կարևոր է, որ մարդիկ՝ տեղի բնակչությունը, հայերս, առավել ընտրողաբար մոտենանք այն լրատվամիջոցներին, որոնցից տեղեկատվություն ենք ստանում»:

Ինչ վերաբերում է Ղազախստանի հասարակության ներսում առկա հակահայ տրամադրություններին, Արթուր Միսկարյանը նշեց. «Նման խոսակցություններ հիմա չկան: Կարող եմ իմ անձնական օրինակը բերել, երբ այդ դեպքից հետո բազմաթիվ ղազախ բարեկամներ անձամբ ինձ գրել են՝ ո՞նց ես, գործերդ ինչպե՞ս են և նման այլ բաներ: Այլ բան, իհարկե, որ մեր՝ հայերի մոտ կարող է լինել խուճապ: Եվ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ, պատմությունը մեզ սա սովորեցրել է»:

Անի Սահակյան