Նիկոլ Փաշինյանն ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալի պաշտոնում ԲՀԿ-ականի է տեսնում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի քանի ժամանոց նիստ անցկացրեցին, որն ավարտվեց մի քանի րոպե առաջ:

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով ՔՊ խմբակցության նիստի մասին, ասաց, որ կառավարության կառուցվածքի մասին հարց չի քննարկվել: Նա նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության կանոնադրությունն են քննարկել:

Լրագրողի հարցին, թե ում է հակված տեսնել Ազգային ժողովի նախագահի ընդդիմադիր տեղակալի պաշտոնում, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Խմբակցությունում այդ հարցի քննարկմանը դեռ չենք հասել: Ինձ թվում է, որ պետք է սկզբունք գործի, ինստիտուցիոնալ սկզբունք: Այն խմբակցությունը, որն ավելի շատ ձայներ է ստացել ժողովրդի կողմից, նրա ներկայացուցիչն էլ պետք է փոխնախագահի պաշտոնը զբաղեցնի: Հակառակ դեպքում տրամաբանությունը չի հասկացվի»:

Նիկոլ Փաշինյանի խոսքերից ենթադրելի է, որ նա այդ պաշտոնում ցանկանում է տեսնել ԲՀԿ-ականի, քանի որ ԱԺ 2-րդ ամենամեծ ուժը ԲՀԿ-ն է: Այն ունի 26 պատգամավոր: Երրորդ ուժը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է՝ 18 պատգամավորով:

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն այդ պաշտոնի համար առաջադրելու է Մանե Թանդիլյանի թեկնածությունը: ԲՀԿ-ն ևս թեկնածու է առաջադրելու, բայց անձի անունը հայտնի չէ:

Հայկ Վարդանյան