«Պետք է թույլ չտանք, որ գազն այնպիսի ճնշման գործիք դառնա, որ ամեն պայմանագրից առաջ ձեռուոտ ընկնենք». Թևան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպմանը՝ ասաց, որ բանակցային արդյունքից հետո միայն կարելի է գնահատել գազի գնի շուրջ բանակցությունները:

«Ռուսաստանը գազ վաճառող երկիր է, իր շահն է, որ որքան հնարավոր է՝ թանկ վաճառի»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, թե պետք է մտածենք՝ արդյո՞ք մենք կդառնանք այն երկիրը, որը չի մտահոգվի, թե որքան է գազի գինը:

Ըստ նրա՝ եթե հասկանում ենք, որ գազի գինը մեզ այնքան էլ ձեռնտու չէ, ուրեմն պետք է այլ ռեսուրսների օգտագործումը խթանենք՝ արևային, քամու, ջրի և այլն. «Եվ գազի գինը չի դառնա այլևս քաղաքական ճնշման գործիք»:

Պողոսյանը համաձայն չէ տեսակետի հետ, որ գազի գնի հնարավոր բարձրացման շուրջ պատմությունը Ռուսաստանն օգտագործում է ՀՀ նոր իշխանությանը սանձելու համար: «Եթե իշխանությունները չփոխվեին, նույն այս պրոցեսը լինելու էր: Նախկին իշխանության վրա նույն ձևով գազի գնի քաղաքական գործիքն օգտագործվում էր: Պետք է մի բան հասկանալ. կան ապրանքներ աշխարհում, որոնք գործիք են՝ անկախ նրանից՝ դաշնակից են, թե՞ ոչ: Դրանք գործիք են, որոնցով այդ երկրները փորձում են, իրենց երկրի շահերից ելնելով, իրենց երկրի կշիռն ու ազդեցությունը զարգացնել: Գնորդները ստիպված այդ գաղափարի մեջ են, և կապ չունի՝ մեծ են, փոքր են»,- ասաց նա:

Թևան Պողոսյանի խոսքով՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ թույլ չտանք, որպեսզի գազն այնպիսի ճնշման գործիք դառնա, որ ամեն պայմանագրից առաջ ձեռուոտ ընկնենք. «Մենք պետք է այնպիսի կարողություններ զարգացնենք, որ նվազագույն կախվածություն ունենանք գազից: Պետք է դնենք տնտեսության մեջ էներգետիկ այնպիսի կոմպոնենտի հարց, որ գազի գնի քաղաքական ճնշման հնարավորությունը նվազեցնենք»:

Հարցին, թե կարո՞ղ է Հայաստանի նոր իշխանությունը հավասարը հավասարի պես խոսել Ռուսաստանի հետ ու որևէ բան չկորցնել այդ հարաբերություններում, Պողոսյանը պատասխանեց, որ եթե քարտեզի վրա կամ տնտեսական ներուժով նայենք, գուցե հավասարը հավասարի պես չենք էլ լինելու, և հավասարը հավասարի հարաբերություններ չեն կարող լինել:

«Ռուսաստանն ունի շահեր, Հայաստանն ունի շահեր։ Միջազգային հարաբերությունների գլխավոր մատրիցան շահերի մատրիցան է: Այնտեղ չկամ ո՛չ ժողովրդավարության էլեմենտներ, ո՛չ այլ գաղափարներ: Դու պետք է ներկայացնես, թե քո երկիրն ինչպե՞ս կարող է նպաստել դիմացինի շահերն առաջ տանելուն կամ խանգարելուն, որ դիմացինդ քեզ հետ սկսի խոսել: Եթե այստեղ մենք այդ կապը ձևավորում ենք, ուրեմն շատ հավասար կարող ենք բանակցել»,- նշեց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ ԼՂ հարցում այսօր որևէ բան չի փոխվել: «Մեր պատերազմը չի ավարտվել, ուղղակի հիմա ավելի շատ տեղեկատվական դաշտում է, հիբրիդային պատերազմների, հայ հասարակության վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու: Դա արվում է՝ մեր հասարակության մեջ կասկածներ սերմանելու և հարձակման հիմքեր ստեղծելու համար»,- նշեց Թևան Պողոսյանը:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Մարինե Խառատյան