Քրեակատարողական հիմնարկների խնդիրները Հայաստանում. դիտորդական խումբ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Հայաստանյան ՔԿՀ-ներում առկա են բազմաթիվ խնդիրներ հաշվետվություն

ՀՀ Ազգային ժողովը այս տարվա նոյեմբերի 1-ին ընդունեց համաներման մասին որոշման նախագիծը, որով ներում շնորհվեց հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց շուրջ 30 տոկոսին։ Այս իրադարձությունը տեղեկատվական առիթ դարձավ ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի, Հայաստանում բանտային պայմանների մասին ավելի շատ խոսելու համար։

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը դեկտեմբերի 10-ին հրապարակել է 2017 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը։
Շնորհակալ ենք կանխավ։

Վատ պայմաններ, կոռուպցիա, խտրականություն

Մասնավորապես, ըստ այս զեկույցի, հայաստանյան ՔԿՀ-ներում առկա են կոռուպցիոն դրսևորումներ, խտրականություն դատապարտյալների խոցելի խմբերի նկատմամբ, հիերարխիկ հարաբերություններ, այսպես կոչված «քրեական օրենքների» և հանցավոր հիերարխիկ/միջանձնային համակարգի գոյություն։

Հասարակական դիտորդները, ընդհանուր առմամբ, 2017 թվականի ընթացքում ստացել են 89 ահազանգ և իրականացրել թվով 80 այցելություն: Ինչպես նշվում է զեկույցում, շատ հաճախ դիտորդների աշխատանքը խոչընդոտվել է ՔԿՀ աշխատակիցների կողմից՝ քննիչի կողմից կալանավորված անձանց նկատմամբ արտաքին աշխարհի շփումների վրա արգելանք դրված լինելու պատճառաբանությամբ։

Դիտորդները, ըստ այդմ, արձանագրել են, որ ՔԿՀ-ներում խիստ մտահոգիչ են մասնագիտական պատշաճ բուժօգնության հասանելիության ու քրեակատարողական հիմնարկների բուժծառայությունների կադրային համալրվածության խնդիրները։ Ըստ զեկույցի, քրեակատարողական համակարգում ոչ պատշաճ բժշկական միջամտություն ցուցաբերելու արդյունքում պատասխանատու անձանց պատասխանատվության չենթարկելը տարիների ընթացքում հանգեցնում է նոր մահացության դեպքերի:

Դիտորդները ցավով արձանագրում են, որ Հայաստանում 2017 թվականի դրությամբ բանտային պայմանները խիստ անբավարար են, մասնավորապես՝ կապված խոնավության, օդափոխության համակարգերի բացակայության, բնական ոչ բավարար լուսավորության, ջեռուցման, հիգիենայի պահպանման և սանիտարահիգիենիկ պահանջների ապահովման պայմանների բացակայության ու ջրամատակարարման հարցերի հետ։ Ըստ հաշվետվության, առավել մտահոգիչ են «Նուբարաշեն» ՔԿՀ պահման նյութական պայմանները, որոշ խցերում պահման պայմանները հասնում են անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի։

Ինչ վերաբերում է ՔԿՀ-ներում կոռուպցիոն դրսևորումներին, ապա, հաշվետվության համաձայն, դիտորդներն իրենց գործունեության ողջ ընթացքում ստացել են բազմաթիվ տեղեկություններ այն մասին, որ ՔԿՀ-ներում տարբեր խնդիրների լուծման կամ արտոնություններից օգտվելու համար կատարվում են որոշակի վճարումներ, օգտագործվում են բարեկամական կապերը և նմանատիպ այլ երևույթներ։ 2017 թվականին, համեմատած նախորդ տարիների, այս ուղղությամբ փոփոխություններ գրեթե չեն եղել։ Բանտերում կոռուպցիոն բազմաթիվ դրսևորումներից է, օրինակ, որոշակի կաշառքի դիմաց քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելը, որի, այսպես ասած, սակագինը, 2016-17 թվականներին կազմել է 200-250 հազար դրամ։ Այդուհանդերձ, ինչպես նշվում է զեկույցում, 2017 թվականին գրանցվել է ՔԿՀ-ներում կոռուպցիայի դեմ պայքարի մեկ դեպք, երբ կաշառք ստանալու համար պատասխանատվության են ենթարկվել «Վանաձոր» ՔԿՀ-ի 5 ղեկավար պաշտոնատար անձինք և նրանց կաշառք տալուն օժանդակած անձը։

Զեկույցում նաև անդրադարձ է կատարվում հայկական բանտերում խտրականության դրսևորումներին՝ ուղղված հիմնականում ԼԳԲՏ անձանց, ինչպես նաև «քրեական» օրենքներին չենթարկվող կամ դրանք խախտած և որոշակի հանցագործություն կատարած ազատազրկված անձինք։ Առավել ծանր է ՔԿՀ-ներում պահվող ԼԳԲՏ անձանց վիճակը, որոնք ենթարկվում են նաև խոշտանգումների, պահվում ամենավատ խցերում, ենթարկվում նվաստացումների և սեռական ոտնձգությունների։

Վիճակագրություն

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը նաև որոշակի վիճակագրություն է ներկայացնում, որը ևս վկայում է ՔԿՀ-ներում տիրող անմխիթար վիճակի մասին։ Այսպես, 2017 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է ինքնավնասման 607 դեպք, իրականացված սոցիալ-հոգեբանական բնույթի աշխատանքների արդյունքում կանխվել է ինքնավնասման 190 դեպք։ 2017 թ. արձանագրած ինքնասպանության 2 դեպքերով անցկացվել է 2 ծառայողական քննություն, որոնցից 1-ի արդյունքներով քրեակատարողական ծառայողների գործողություններում կարգապահական խախտման տարրեր չեն հայտնաբերվել, իսկ 1 ծառայողական քննություն կասեցվել է: 2017 թվականին ՔԿՀ-ներում արձանագրվել է մահվան 17 դեպք, որից 8-ը՝ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, 2-ը՝ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների, 2-ը՝ ինքնասպանության և 5-ը այլ հիվանդությունների հետևանքով։

Առաջարկություններ

Ըստ վերոնշյալ հետազոտության տվյալների, զեկույցի հեղինակները հանդես են գալիս ՔԿՀ-ներում պայմանները բարելավելու առաջարկություններով։ Մասնավորապես, առաջարկվում է բանտերում առողջապահական վիճակը բարելավելու նպատակով ՔԿՀ-ներում բուժսպասարկման իրականացումը փոխանցել Առողջապահության նախարարությանը, ինչպես նաև վերանայել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը։

Զեկույցում բանտային պայմանները բարելավելու առաջարկները վերաբերում են հիմնականում «Նուբարաշեն» ՔԿՀ-ին, որտեղ, բացի վերանորոգման աշխատանքներից, առաջարկվում է ընդհանրապես փակել պատժախցային և կարանտինային մասնաշենքերը:

Կոռուպցիոն դրսևորումները նվազեցնելու նպատակով առաջարկվում է բարձրացնել ՔԿՀ աշխատակիցների նկատմամբ պատասխանատվության միջոցների արդյունավետությունը, խստացնել ՔԿՀ-ներում աշխատանքի ընդունվելու գործընթացը և բարձրացնել ՔԿՀ աշխատակիցների աշխատավարձերը։

Զեկույցում առաջարկվում է նաև առանձնացնել քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող բանտային քրեական մշակույթի հետևորդներին այդ մշակույթի հետևորդ չհամարվող անձանցից, ինչի արդյունքում հնարավոր կլինի խուսափել հիերարխիկ/միջանձնային հարաբերությունների բացասական դրսևորումներից։ Կարևոր է համարվում նաև դատապարտյալների զբաղվածության և կրթման հնարավորությունների ստեղծումը։

Վահե Ղուկասյան

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը: