Պուտինն ու Լուկաշենկոն չեն կարողացել համաձայնության հասնել գազի գնի շուրջ. Կրեմլի խոսնակ

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Նավթագազային ոլորտում Ռուսաստանի հարկային մանևրումների շուրջ Մոսկվայի և Մինսկի տարաձայնությունները չի հաջողվել հարթել: Lenta-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ ռուսական կողմը համաձայն չէ բելառուս գործընկերների որոշ տեսակետների հետ, որոնք փոխհատուցում են ակնկալում: Պեսկովը նշել է, որ դեռևս պետք է երկու կողմերի համար ընդունելի լուծումներ գտնել:

««Հակասությունների կծիկից» խուսափելու համար նախագահները պայմանավորվել են նոր հանդիպման մասին: Հստակ ժամկետ դեռևս չի որոշվել»,- հավելել է նա:

Նշենք, որ դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկշենկոն երկու երկրների կառավարությունների անդամների մասնակցությամբ բանակցություններ են վարել, որոնք շուրջ չորս ժամ են տևել: Արդյունքում որոշվել է աշխատանքային խումբ ստեղծել՝ վիճելի հարցերի շուրջ լուծումներ գտնելու համար: Նշվում է, որ 2020 թվականից Մոսկվան և Մինսկը պետք է գազի գնի ձևավորման հարցով առաջարկներ մշակեն:

Հիշեցնենք, որ մինչ Մոսկվա մեկնելը Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանն այլևս եղբայրական պետություն չէ Բելառուսի համար:

Հավելենք, որ վաղը՝ դեկտեմբերի 27-ին Մոսկվա կմեկնի նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանը կքննարկվի նաև Հայաստանին մատակարարվող բնական գազի սակագնի հարցը: Նիկոլ Փաշինյանը բանակցությունների հաջող ելքի հույս է հայտնել: