«Շուտով ՌԴ-ում Հայաստանի էքս պաշտոնյա վտարանդիների ակումբ կստեղծվի»․ Լևոն Բարսեղյանը՝ Միքայել Հարությունյանին չարտահանձնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 10:24
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
20.10.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ
20.10.2026 | 10:02
Ռոնալդուն 30 օրով հեռացվել է Պորտուգալիայի հավաքականից
20.10.2026 | 09:50
Հրահանգում եմ և հրամայում եմ` ժողովրդավարության կանոններից չշեղվեք, կոշտ արձագանք է լինելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 09:35
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
Բոլորը

Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով գյումրեցի կնոջը դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողին հայկական կողմին հանձնելու պահանջով այսօր ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մոտ անցկացված բողոքի ակցիային՝ ասաց, որ Ռուսաստանի Դաշնության արձագանքը, թերևս, կլինի ևս մեկ հաղորդագրություն, թե հերիք է քաղաքականացնեք հարցը, հանցագործը կբացահայտվի, կպատժվի ու վերջ:

Լևոն Բարսեղյանը նաև հավանական չի համարում, որ ռուս զինծառայողին կհանձնեն հայկական կողմին։

«Ռուսաստանն իր զինվորին պահելու է մինչև վերջ: Հնարավոր է, որ դատը, ինչպես արեցին Պերմյակովի դեպքում, անեն ռուսական զորամասի տարածքում, և ՀՀ դատավորը գնա այնտեղ՝ դատը վարելու: Այս տեսակ խայտառակ պատմություն, ինչպիսին եղել է 4 տարի առաջ»,-ասաց Բարսեղյանը։

Հարցին, թե Հայաստանի նոր իշխանությո՞ւնն էլ չի կարողանա ոչինչ փոխել, Բարսեղյանը պատասխանեց. «Դատելով դիրքորոշումներից, հայտնած տեսակետներից, հատկապես դատախազության հաղորդագրությունից՝ Հայաստանի իշխանությունները չեն կարող խնդիրը բերել Հայաստանի ինքնիշխանության դաշտ։ Մեր ինքնիշխանությունը լրջորեն մնում է վնասված։ Սա էլ լրջագույն հարված էր ՀՀ ինքնիշխանությանը: Մանավանդ՝ Հայաստանի իշխանությունների կողմից այդպիսի պահանջ ես առայժմ չեմ լսել»:

Գյումրու ավագանու անդամի խոսքով՝ սպանված կնոջ դուստրն ու անկողնային հիվանդ մայրն առանձնահատուկ ծանր պայմաններում են ապրում։

«Ընտանիքը հոգեբանական ու նյութական աջակցության կարիք ունի։ Վախի տարրեր ես նկատեցի: Նման միջադեպերն ապացուցում են, որ իսկապես Գյումրիում անվտանգության խնդիր կա, և այն կարգավորված չէ: Այն պիտի կարգավորվի կոշտ, տեխնիկական միջոցներով»,- պնդեց Բարսեղյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու կապակցությամբ այսօր հայկական կողմին տրված Մոսկվայի պաշտոնական պատասխանին, որ նա ՌԴ քաղաքացի է և նրա նկատմամբ հետախուզումը չեղարկվել է, Լևոն Բարսեղյանն ասաց. «Եթե Հայաստանում խորանալու է անցյալում կատարված հանցագործությունների մասով բացահայտումների, մեղադրանքների շարանը, գուցե Ռուսաստանում ձևավորվի վտարանդի ՀՀ կառավարություն կամ էքս կառավարություն, որովհետև այդպես ապաստան են գտնում, հետո իրենք դա կկոչեն քաղաքական ապաստան: Վստահ եմ՝ մինչև տարվա վերջ լուր կստանանք, որ Ռուսաստանում կստեղծվի Հայաստանի էքս պաշտոնյա վտարանդիների խումբ կամ ակումբ, որտեղ երեկույթներ, ցերեկույթներ կանեն, հայերեն ռազմահայրենասիրական երգեր կերգեն»:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Մարինե Խառատյան