«Ազատություն եմ մաղթում Նիկոլ Փաշինյանին, որ կարողանա կոտրել ԱԱԾ տոները նշելու ավանդույթը». Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ եթե ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին ազատելու հիմքը նրա հիվանդությունների հետ բանտային պայմանների անհամատեղելիությունն է, պետք է հաշտվենք դրա հետ։

«Այնքան մեծ աղմուկ էր նրան կալանավորելը, յուրացումները հսկայական չափերի էին՝ պահեստում բանակի համար նախատեսված պահածոներ և այլն, որ հանրությունը դժվար է հարմարվում մտքի հետ, որ մարդը կարող էր հիվանդություն ունենալ և ազատ արձակվել»,- ասաց իրավապաշտպանը:

Դիտարկմանը, թե գլխավոր դատախազությունը չի հաշտվել և պատրաստվում է բողոքարկել որոշումը, իրավապաշտպանը պատասխանեց, որ եթե որոշման հիմքերն այն հիվանդություններն են, որոնց մասին խոսվում է, նրան պետք է ազատ արձակեին: «Պետք էր մեղադրանքն այնպես պաշտպանել, որ Մանվել Գրիգորյանին ազատ չարձակեին»,- դատախազի հայտարարությանն ի պատասխան՝ ասաց Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ «Մանվել Գրիգորյանն ուղղակի հրեշ է եղել», անգամ նրա փաստաբանները ոչ այնքան հերքում են ներկայացված մեղադրանքները, որքան նրա հիվանդությունն են շեշտում:

«Շատ դժվար կլինի Մանվել Գրիգորյանին ներկայացնել որպես հրեշտակ, որովհետև շատ հեռու է այդ իրականությունից Մանվել Գրիգորյանը: Մարդիկ պետք է պատասխան տան իրենց արածի համար: Մենք գիտենք, թե ինչ բռնություններ էին տեղի ունենում Էջմիածնում: Այդ թալանի ու ամեն ինչի մասին բոլորը գիտեն, հատկապես՝ էջմիածինցիները»,- նշեց Ժաննա Ալեքսանյանը:

Վերջին օրերին Էջմիածնում Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ անցկացվող ցույցերը, իրավապաշտպանի կարծիքով, կազմակերպված են. «Տպավորություն ունեմ, որ կազմակերպված են: Մարդիկ էլ գնում են, որովհետև դեռ նրանց մեջ կա էդ ընդվզումը. Էջմիածնի բնակչությունը հենց իր մաշկի վրա է զգացել: Վերջերս իմացա, որ փողոցներ կային փակված, որոնցով միայն գեներալը պետք է անցներ»:

Իրավապաշտպանը սխալ է համարում Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Ալեքսանդր Ազարյանի պարգևատրումը և նրան «Տարվա դատավոր» ճանաչելը: Հիշեցենք, որ Ազարյանը «Տարվա դատավոր» է ճանաչվել «HelqCourt» համակարգի միջոցով, որը հաշվարկել է Փաստաբանական պալատի փաստաբանների քվեարկության արդյունքները: «Երբ վերջերս ծանոթացանք Մարտի 1-ի գործով Ազարյանի կայացրած ինը դատավճիռներին, դա ահավոր էր: Նրան չի կարելի պարգևատրել»,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով. «Նույն Ռոբերտ Քոչարյանի պատվերն է կատարել: Ես մի դատավճիռն եմ ուսումնասիրել, սարսափելի է՝ ծեծված, ջարդված մարդուն հիվանդանոցից բերել դատարան, Արամ Բարեղամյանի հայտնի դեպքը, դա խայտառակություն է: Այդ դատավորը թող հիշի, թե ինչ դատավճիռներ է կայացրել, նրա կողմնակիցները՝ նույնպես: Թող վերցնեն, նայեն, որ այդ մարդուն Ազարյանը դատապարտել է՝ առանց հարցնելու՝ էս ո՞վ է քեզ այսպես ծեծել, երբ նա կոտրվածքներ ու պատռվածքներ է ունեցել»:

Ուստի, իրավապաշտպանի խոսքով, Ազարյանը Մարտի 1-ին Քոչարյանի վրեժխնդրությանն աջակցող է եղել, և նրան չէր կարելի պարգևատրել. «Թող իրեն շատ երջանիկ չզգա պարոն Ազարյանը։ Թող խոսի իր կայացրած այդ դատավճիռների մասին»:

Իրավապաշտպանը չի կարծում, որ Ռոբերտ Քոչարյանին ազատելու պահանջով  Արցախում կազմակերպված ցույցը շարունակություն կունենա: «Մարտի 1-ն անմիջականորեն կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ: Ես եմ ինձ մեղավոր զգում, Քոչարյանը ո՞նց կարող է իրեն մեղավոր չզգա Մարտի 1-ի համար: Բայց նա ոչ մի անգամ չզղջաց»,- ասաց Ալեքսանյանը:

Անդրադառնալով ԱԱԾ-ի 100-ամյակը մեծ հանդիսավորությամբ նշելու փաստին՝ իրավապաշտպանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն այդ հարցում շարունակում է ՀՀ նախկին ղեկավարների՝ ուժայինների կողմը լինելու ավանդույթը:

«Ազատություն եմ մաղթում Նիկոլ Փաշինյանին, որ կարողանա կոտրել ԱԱԾ տոները նշելու ավանդույթը: Դա միշտ նշում են: Բոլոր իշխանություններն ուժային կառույցների ղեկավարներին միշտ հատուկ կարգավիճակ են տալիս: Կառավարության հաստատումից հետո, կարծում եմ, կտեսնենք նաև այլ գերատեսչությունների աշխատանքը, ոչ միայն ԱԱԾ պետինը»,- եզրափակեց իրավապաշտպանը:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Մարինե Խառատյան