Մեզ 7 նախարարությունը հերիք է. Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի, ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանը անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանի հետ

– Պարոն Մարտիրոսյան, Դուք, կարծես, ողջունում եք կառավարության նախաձեռնությունը՝ մի քանի նախարարություններ օպտիմալացնելու ուղղությամբ: Այդ դեպքում ինչո՞ւ են դժգոհ ապագա գործազուրկները:

– Ես կարծում եմ՝ ողջունում են 70 տոկոսից ավելի քաղաքացիները, որոնք իրենց ձայնը տվել են այն կուսակցությանը, որն ընտրությունների գնաց հենց այդ ծրագրով՝ օպտիմալացնելու կառավարությունը:

– Բայց այդ կուսակցությունը չասաց, որ կօպտիմալացվեն հենց մշակույթի կամ սփյուռքի նախարարությունները…

– Հատկապես մշակույթի՝ չէ: Ասել էր, որ լինելու են կրճատումներ և, ինչքան հիշում եմ, 150 հազար մարդ պետք է կրճատվի, որոնք պետական բյուջեից են սնվում: Ի՞նչ պիտի անեն կրճատվողները: Ես չգիտեմ, թե ինչ կանի կառավարությունը, իսկ ես այսպես կանեի. ժողով կանեի բոլոր օղակներում և կասեի՝ ժողովուրդ, որպեսզի մի մասս փրկվի, պետք է էսքան մասը լքի նավը: Բայց եկեք այդ լքելն այնպես անենք, որ արդար լինի:։ Կարող է՝ ցավոտ լինի, բայց արդար լինի: Եկեք ընտրենք պարամետրեր, որոնցով մնացողները մնալու են:

– Գուցե արժեր ազնիվ լինել ընտրողի հետ, տվյալ դեպքում՝ այդ հինգ նախարարություններում աշխատողների, և ընտրություններից առաջ ասել, թե հատկապես ո՞ր նախարարությունները պետք է կրճատվեն:

– Այն կառավարությունը, որը կար մինչև ընտրությունները, որը հիմա էլ է կառավարություն, ուներ մի ծրագիր, որը կոչվում էր արտահերթ ընտրություններ: Նա ի՞նչ իրավունք ուներ այլ բաներից խոսել: Նախընտրական պայքարի ժամանակ սրա մասին խոսվել է: Երեկ ես լսում էի կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարին. մինչև հիմա որոշված չէ՝ գյուղատնտեսության նախարարությունը միանու՞մ է էկոնոմիկայի նախարարությանը, թե՞ ոչ: Նյուանսները չկան, զրույց է:

– Ի դեպ, ապագա գործազուրկների մի մասը բողոքի ցույցի դուրս գալով՝ նկատում է, որ կրճատումներով խթանում են արտագաղթը: Կա՞ նման բան:

– Կարող է՝ 4 հոգի էլ արտագաղթեն, բայց երբ մեր ուսերին լինելու պատճառով աշխատող քաղաքացին է գնում… Ի վերջո՝ պետական պաշտոնյան բարիք ստեղծող չէ, նա արտադրություն տվող չէ, ցավոք, անգամ ծառայություն մատուցող չէ, Քանի որ մեր իշխանական բուրգը թարս է սարքված, Սովետական միությունից է գալիս այս մշակույթը, որ նրանք պետք է կառավարեն, և մենք պիտի ծառայենք, այնինչ ցանկացած նախարարություն ծառայության հիմնարկ է, որը ծառայություն պիտի մատուցի: Բայց ե՞րբ եք լսել, որ որևէ նախարարություն ծառայություն մատուցի: Նրանք, հակառակը, իշխում են: Մեզ պետք չէ իշխող, մեզ պետք է հասարակական կանոններ ստեղծող մի օղակ: Ես կարծում եմ, որ այսօր մշակույթի նախարարության ֆունկցիաները կարող է անել 5-10 հոգի: Ես համոզված եմ, որ մի 6 ամիս հետո այդ մարդիկ, որոնք ստիպված կլինեն հաշտվել աշխատանքը կորցնելու մտքի հետ և գնալ տնտեսության ռեալ սեկտոր, նրանք կգտնեն իրենց բիզնեսում, հասարակական տարբեր ոլորտներում:

– Դուք գրել էիք, որ հինգ հոգին հերիք է՝ մշակույթի նախարարության գործն անելու համար, քանի որ նրանք մշակույթի հարցը պիտի կարգավորեն օրենք գրելով կամ ենթաօրենսդրական ակտեր մշակելով: Վերջում դժգոհում եք, որ այս հինգ հոգուն միացնում են կրթության նախարարությանը: Ինչո՞ւ եք դժգոհում:

– Ես չեմ դժգոհել, ես ասում էի՝ այդ 5 հոգանոց թիմը կարող է միանալ կրթության նախարարության 20 հոգանոց թիմին, բայց իմ նպատակն օպտիմալացումն է, որ թեթևանան: Ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, որը փոքրիկ տարածք ունի և քիչ բնակչություն, էապես ավելի հեշտ է կառավարել, քան Դանիան կամ Շվեդիան, Շվեյցարիան:

– Ի դեպ՝ 12 նախարարությունը շատ չէ՞, այնուամենայնիվ:

-Ես կարծում եմ՝ մեզ ռեալ յոթ նախարարությունը հերիք է…

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Մհեր Արշակյան