Պենտագոնը գրավոր պատասխանել է թուրքական պետական լրատվամիջոցին

Լուրեր

18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
Բոլորը

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության լրագրողը հարց է ուղղել ԱՄՆ Պենտագոնի խոսնակ Սին Ռոբերթսոնին՝ ԱՄՆ-ի կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK)  և Սիրիայի քրդական  «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ին (ԺԻՋ-YPG) տրամադրված զենքերի վերաբերյալ, թե արդյո՞ք ԱՄՆ-ն հետ է վերցնելու դրանք. փոխանցում է ermenihaber-ը:

Ըստ «Anadolu» գործակալության՝ խոսնակը խուսափել է հարցին հստակ պատասխանելուց և դրա առնչությամբ գրավոր պարզաբանում է ներկայացրել։

Պարզաբանման մեջ  նշված է, որ քրդական  YPG-ն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի շրջանակներում տարածաշրջանում հանդիսանում է ԱՄՆ-ի համար ազդեցիկ մի գործընկեր։

Այդ զենքերը, ըստ Պենտագոնի խոսնակի, տրամդրվել են ԻՊ-ին պարտության մատնելու նպատակով։

Ռոբերթսոնը նշել է նաև, որ դեռևս շարունակվող գործողությունների մասին մանրամասներ չի կարող ներկայացնել, սակայն այժմ ԱՄՆ-ն կենտրոնացած է Սիրիայից անվտանգ և գիտակցված դուրս գալու խնդրի վրա։