Եթե խոսում ենք ԱԱԾ-ում լյուստրացիայի մասին, ապա  դա չպետք է լինի միայն գործակալների անունները հրապարակելով․ Հրանուշ Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 16:57
Կառավարությունը ՀՀ տարածքից ոչինչ չի զիջել, գնացեք մտածեք, փորձեք հակափաստարկներ բերել․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:52
«Ուրատուն» տեղեկացված չի եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. ՀՖՖ-ն պատասխանել է
21.10.2026 | 16:46
Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ իշխանական գործիչների, ներառել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել մուտքը երկիր
21.10.2026 | 16:35
Հայաստանը և Տաջիկստանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հարցեր
21.10.2026 | 16:32
ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա Ադրբեջանի կողմից, կա նախապայման․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:23
Պուտինը Ուիթկոֆին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ դիզելային գործարքի շրջանակում առաջին լցանավերը կմեկնեն երկու-երեք օրից
21.10.2026 | 16:11
Ռուսական երկաթուղիների ներկայացուցիչների հետ 3 ամսում լուծումներ գտնելու պայմանավորվածություն կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:00
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:59
ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով
21.10.2026 | 15:55
Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը
21.10.2026 | 15:52
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
21.10.2026 | 15:51
Հոկտեմբերի 22-ին սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
21.10.2026 | 15:40
Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան․ ովքե՞ր են պայքարում համայնքային իշխանության համար
21.10.2026 | 15:30
Պուտինի հետ Թրամփի գործարքը կհարվածի Վաշինգտոնի դիրքերին․ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
Բոլորը

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համոզմամբ՝ եթե մենք խոսում ենք Ազգային անվտանգության ծառայությունում լյուստրացիայի մասին, ապա  դա չպետք է լինի միայն ԱԱԾ գործակալների անուններ հրապարակելով։

«Լյուստրացիան նախևառաջ ռեալ գիտելիք է՝ ինչը մերժել և ինչպես մերժել, ինչ թույլ չտալ և ում թույլ չտալ՝ մաս լինել մեր կյանքի կազմավորմանը»,- այսօր «Ազգային անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը. ձեռքբերումներ և բացթողումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Նրա խոսքով՝ մենք պատկերացում չունենք նաև թե ներկայում հասարակության որ շերտերն են, որ համագործակցում են Ազգային անվտանգության ծառայության հետ, իսկ դրա համար հարկավոր է ունենալ համապատասխան օրենքներ, որոնք մենք չունենք։

«Մեր օրենքները հարմար չեն, մենք իրավական գնահատական չունենք անցյալի վերաբերյալ, և նման գնահատական չունենք նաև այդ անցյալից հետո  կատարված վերլուծությունների մասին, և այս հարցում մի տեսակ օդում կախված վիճակում ենք»,- ասաց Հրանուշ Խառատյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։