Առնվազն երկու տարի է պետք տրանսպորտային խնդիրները լուծելու համար. Հայկ Մարության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ձնամաքրման աշխատանքներն ամբողջությամբ պետք է կատարի «Սանիթեկ» ընկերությունը։ Մենք արդեն այցելել ենք ընկերություն, ստուգել ենք իրենց տեխնիկայի վիճակը, և այն, թե արդյոք ունեն համապատասխան քանակի աղ։ Պետք է նշեմ, որ այն քանակը, որն անհրաժեշտ է Երևան քաղաքն ամբողջությամբ սպասարկելու համար, «Սանիտեկ» ընկերությունը չունի, այդ իսկ պատճառով բանակցություններ ենք վարել ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունների հետ, որպեսզի իրենց տեխնիկան վարձրավճարով տրամադրեն «Սանիթեկ»-ին։ Այդ պարագայում մենք կկարողանանք հաղթահարել ձմռան դժվարությունները»,- այսօր Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով  հարցին՝ արդյոք «Սանիթեկ» ընկերությունը պատրաստ է ձմռանը պատշաճ սպասարկում իրականացնել։

Անդրադառնալով Երևանի քաղաքային տրանսպորտի խնդրին՝ Հայկ Մարությանը նշեց, որ առնվազն երկու տարի է պետք տրանսպորտային խնդիրները լուծելու համար։

«850 հազար եվրո տրամադրվել է բրիտանական ընկերությանը: Այդ հաշվարկն արված է 2014 թ.-ին, անցել է 4 տարի, և մենք հարց ենք բարձրացրել, որ իրենց նշած ուղևորահոսքը համապատասխանում է այսօրվա մեր ուղևորահոսքին, և իրենք չեն կարողանում այս հարցին պատասխանել: Եթե 20 տոկոսից ավելի եղավ այս շեղումը, մենք կարող ենք հիմք ընդունել այս ուսումնասիրությունը, եթե ոչ, ապա ամբողջ ուսումնասիրությունը դրվում է հարցի տակ: Նրանց պատասխանն ստանալու ենք հունվար-փետրվարին»,- ասաց քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։